Քաֆուրիյաթ (ալ-Մութանաբբիի)
Քաֆուրիյաթ (արաբ․՝ كافوريات), խոշորագույն արաբ բանաստեղծ ալ-Մութանաբբիի պոեզիայի 4 շրջաններից մեկը։
Սիրիայից հետո Եգիպտոսը դառնում է ալ-Մութանաբբիի հաջորդ հանգրվանը։ Երկիրը տիրած Իխշիների դինաստիայի ներկայացուցիչ Աբու ալ-Միսկ Քաֆուրի անունով նրա գործունեության երրորդ փուլը անվանվում է «Քաֆուրիյաթ»։ Ի տարբերություն Սայֆիյաթի եգիպտական բանաստեղծությունները իրենցից ոչ միայն ձոներ են ներկայացնում, այլև վիրավորանքներեն՝ ուղղված հովանավորին, հուսախաբություն դեռևս ոչ վաղ անցյալի վերաբերյալ, զղջում, վիրավորված ինքնասիրության զգացում այն մտքից, որ ստիպված է գովերգել սևամորթին։ Այս ամենը արտահայտված է այս շրջանի ստեղծագործությունների մեջ։ Քաֆուրի գովերգումը նրա համար շատ բարդ գործ էր ոչ միայն իր հոգեկան վիճակի պատճառով, այլև առաջինի ծագման, գործունեության պատճառով, քանզի ոչ առաջինը ոչ երկրորդը, աչ նույնիսկ նրա արտաքինը գովեստի արժանի չէին և նա ռազմական գործի գիտելիքներով և սխրանքներով առանձնապես չէր փայլում։ Այսպիսով բանաստեղծական ռեսուրսները շատ սահմանփակ էին և նա ստիպված էր գովերգել միայն հովանավորի առատաձեռնությունը։
Ալ-Մութանաբբիի բանաստեղծական տաղանդը օգնում էր իրեն գտնել կերպարներ, որ գովերգի չսիրած հովանավորին, սակայն, իմանալով թե ինչքան տհաճ էր Քաֆուրի համար ցանկացած ակնարկ իր արտաքինի վերաբերյալ, ալ-Մութանաբբին ամեն անգամ հաճոյախոսում էր նրան, հիշեցնում նրան իր մաշկի գույնը և ֆիզիկական թերությունները։ Նա գնալով ավելի ու ավելի էր գիտակցում իր դիրքի նվաստությունը Քաֆուրի մոտ։ Նա սկսում էր մտածել Եգիպտոսից հեռանալու մասին։ Քաֆուրի ներկայությամբ նա մի կասիդա է արտասանում, որտեղ անկեղծորեն հայտնում է Եգիպտոսը և իր տիրոջը լքելու մասին։ Քաֆուրը խմելու սովորություն չուներ և մեծ ուշադրություն չէր դարձնում սիրային արկածներին, այդ պատճառով նրա դիվանում քիչ են գինու և սիրո մասին աստեղծագործությունները։ Ինչպես սովորական քաղաքացի՝ նա համեատաբար անտարբեր էր կրոնի հանդեպ, հազվադեպ էր աղոթում, երբեք Ղուրան չէր կարդում։ Նա միշտ գտնվում էր հույսերի և երազանքների իշխանության տակ, որոնցից հեշտոեն անցնում էր հիասթափության և անգամ հուսահատության։
Այս փուլը ամենակարճն էր բանաստեղծի դիվանների մեջ. այն տևել է 4 տարի՝ 956-960 թվականներ
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Фильштинский И.М. - История арабской литературы
- Крачковский И. Ю. Аль-Мутанабби и Абу-л-Ала, Избр. соч., т. 2, М. — Л., 1956
- Диван ал-Мутанабби, т. 1—4, Каир, 1936.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ալ-Մութանաբբի՝ արաբ մեծագույն բանաստեղծ, անգլերեն
- ալ-Մութանաբբիի պոեզիան Սամար Տրաբուլզիի կողմից մեկնաբանված, անգլերեն
- Բանաստեղծության հրաշք, անգլերեն Archived 2009-02-23 at the Wayback Machine.
- ալ-Մութանաբբիի բանաստեղծությունների ամբողջությունը՝ բացատրություններով, արաբերեն
- ալ-Մութանաբբիի դիվան, արաբերեն Archived 2013-08-05 at the Wayback Machine.
- Ալ-Մութանաբբիի բանաստեղծություններ. Փրինսթոնի համալսարան
- ալ-Մութանաբբի, ընտրյալ բանաստեղծություններ, Կիևի համալսարան, ռուսերեն(չաշխատող հղում)