Քարտեզագրական գեներալիզացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Գեներալիզացիա» բառը ծագել է ֆրանսերեն «generalisation» - ընդհանրացում բառից, որն իր հերթին ածանցված է, լատիներեն «generalis» բառից, որը նշանակում է ընդհանուր գըլխավոր։ Գեներալիզացիա ասելով հասկացվում է գլխավորի, էականի ընտրությունը, նրա նպատակասլաց ընդհանրացումը, նկատի առնելով քարտեզի նշանակամանը և մասշտաբին համապատասխան իրականության պատկերումը հիմանական, տիպական, բնորոշ առանձնահատկություներով։ Գեներալիզացիան ուժեղացնում և ակնառու է դարձնում քարտեզի ճանաչողականու- թյունը։ Նա օժանդակում է վեր հանելու այն հիմնական և էական գծերը, որոնք յուրահատուկ են տվյալ երևույթին։ Գեներալիզացիան կախված է՝ ա) մասշտաբից, բ) քարտեզի նշանակումից, գ) պատկերվող տերիտորիայի լանդշաֆտի բնույթից։ Մասշտաբը չի սահմանափակվում գեներալիզացիաի միայն տեխնիկական կողմով։ Մասշտաբի փոքրացման դեպքում հնարավոր չի լինում խոշոր մասշտաբի քարտեզի վրա պատկերված օբյեկտները միևնույն մանրամասնությամբ ցույց տալ համեմատաբար ավելի փոքր մասշտաբի քարտեզի վրա, բացի դրանից պահանջվում է նոր կազմվող քարտեզի վրա ցույց տալ բոլոր այն տարրերը, որոնք տիպիկ են, բնորոշ են, յուրահատուկ են պահանջվող քարտեզի համար․ օրինակ՝ առանձին շրջանների վարչական քարտեզը կազմելիս մեծ նշանակություն ունի բոլոր շրջկենտրոնների և միջգյուղային կարևորագույն ճանապարհների պատկերումը տվյալ պետության քարտեզի վրա ավելորդ է, երկրորդա- կան է․ նրանցից ընտրվում են միայն այնպիսիները, որոնք ունեն պետական նշանա- կություն։ Քարտեզի նշանակաումը հենց ինքը ցույց է տալիս գեներալիզացիաի ուղղությունը, ընտրության և ընդանրացման աստիճանը։ Գեներալիզացիա պետք է կատարել հետևալ ուղղություններով․ ա) եզրագծերի ընդհանրացումով, բ) քանակական հատկանիշների ընդհանրացումով, գ) որակական հատկանիշների ընդհանրացումով, դ) քարտեզահանվող օբյեկտների ընտրությամբ, ե) անհատական տարրերը հավաքականով փոխարինելով։