Քարհատ մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարհատ մեքենա, հանքային մեքենա՝ ապարազանգվածից սղոցելով տրված չափի հատաքարեր ստանալու համար։ Քարհատ մեքենաները կրում են հետևյալ բանող մասերը․ կարծր համաձուլվածքներով ամրանավորված ատամիկներ ունեցող սկավառակային սղոցներ, շղթայակիր բարեր և օղակային ֆրեզներ։ Սկավառակային քարհատ մեքենաները կիրառվում են սեղմման նկաամամբ 1—25 ՄՊա, շղթայակիր բարերով մեքենաները՝ 1–10 ՄՊա, իսկ օղակային ֆրեզներով մեքենաները՝ 20–160 ՄՊա ամրությամբ քարեր կտրելիս։ Առանձին խումբ են կազմում ճոպանային սղոցներով քարհատ մեքենաները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։