Քարե հյուրը (ֆիլմ, 1967)
Քարե հյուրը ռուս.՝ Каменный гость | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Թվական | 1967 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Գորիկկեր |
Դերակատարներ | Վլադիմիր Ատլանտով |
Օպերատոր | Լեոնիդ Կոսմատով |
Երաժշտություն | Ալեքսանդր Դարգոմիժսկի |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
«Քարե հյուրը» (ռուս.՝ «Каменный гость»), խորհրդային գունավոր ֆիլմ-օպերա, որը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Գորիկերը[1]։ Ալեքսանդր Պուշկինի ողբերգության սյուժեի հիման վրա Ալեքսանդր Դարգոմիժսկու գրած համանուն օպերայի էկրանավորումն է, երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Բորիս Խայկին։ Գլխավոր պարտիաները կատարում են Մեծ թատրոնի աստղերը՝ Վլադիմիր Ատլանտովը, Թամարա Միլաշկինան, Ալեքսանդր Վեդերնիկովը, Թամարա Սինյավսկայան և Արթուր Էյզենը։ Ֆիլմը նկարահանվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1967 թվականին։
Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1967 թվականի մայիսի 17-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոն Գուանը, որը Մադրիդից արտաքսվել է մրցակիցների սպանության համար, գաղտնի վերադարձել է այնտեղ իր հավատարիմ ծառա Լապորելոյի հետ։ Նա թաքնվում է Մադրիդի մերձակայքում գտնվող վանական գերեզմանատանը։ Հիշելով նախկին արկածները՝ նա պատրաստվում է շարունակել դրանք։ Վանականից Դոն Գուանն իմանում է, որ այդ գերեզմանոց ամեն օր այցելում է Դոնա Աննան՝ սպանված հրամանատարի այրին։ Տեսնելով նրան՝ Դոն Գուանը որոշում է ծանոթանալ նրան հետ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլադիմիր Ատլանտով – Դոն Գուան (երգում է ինքը)
- Իրինա Պեչերնիկովա – Դոնա Աննա (երգում է Թամարա Միլաշկինան)
- Եվգենի Լեբեդև – Լապորելլո (երգում է Ալեքսանդր Վեդերնիկովը)
- Լարիսա Տրեմբովելսկայա – Լաուրա (երգում է Թամարա Սինյավսկայան)
- Գեորգի Շևցով – Դոն Կառլոս (երգում է Միխայիլ Կիսելյովը)
- Գուրգեն Թոնունց – միաբան (երգում է Արթուր Էյզենը)
- Ֆեոդոր Նիկիտին – առաջին հյուր (երգում է Անատոլի Օրֆենովը)
- Ալեքսանդր Լոկշին – երկրորդ հյուր
- Ալեքսեյ Գելևա – հրամանատարի արձանը (երգում է ինքը)
- Էմանուել Գելլեր – պանդոկի տեր
- Վիկտոր Կուլակով
- Լյուդմիլա Վլասովա
- Լյուդմիլա Դիանովա
- Մաքս Մաքսիմով
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համամիութենական ռադիոյի և հեռուստատեսության օպերային-սիմֆոնիկ նվագախումբ
- Դիրիժոր՝ Բորիս Խայկին
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Վլադիմիր Գորիկկեր
- Սցենարի հեղինակներ՝ Վլադիմիր Գորիկկեր, Անդրեյ Դոնատով՝ Ա. Ս. Դարգոմիժսկու համանուն օպերայի և Ա. Ս. Պուշկինի ողբերգության հիման վրա
- Օպերատոր՝ Լեոնիդ Կոսմատով
- Բեմադրող նկարիչներ՝ Սերգեյ Վորոնկով, Պոպոլիտ Նովոդերյոժկին
- Հնչյունային ռեժիսոր՝ Վիկտոր Զորին
- Մոնտաժող՝ Վալենտինա Կուլագինա
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սովորական ֆորմատ
- Գունավոր
- Ժամանակը՝ 88 րոպե
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Քարե հյուրը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Քարե հյուրը» (1967) (անգլ.) Internet Movie Database կայքում
- Фильм-опера «Каменный гость» (1967) в Мегаэнциклопедии Кирилла и Мефодия
- «Քարե հյուրը» (1967) ֆիլմ-օպերան www.ivi.tv կայքում
|