Jump to content

Քարե անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիլին քարե անտառի գլխավոր մուտքը

Շիլինի քարե անտառ, կրաքարե կազմավորումների խումբ Չինաստանի Յունան նահանգի Շիլին կոմսությունից 500 կմ հեռավորության վրա, իսկ մարզկենտրոն Կունմինից ՝ 90 կմ հեռավորության վրա։ Բարձր ժայռերը ստալագմիտների նման թափվում են գետնին։ Դրանցից շատերը նման են քարացած ծառերի, այդ պատճառով էլ քարե անտառի պատրանք է ստեղծվում։ 2007 թվականից այս վայրի 2 մասեր՝ Նաիգու քարե անտառը (乃古石林) և Սուոգեյ գյուղը (所各邑村) ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել են համաշխարհային ժառանգության մաս՝ դասվելով Հարավային Չինաստանի կարստային հուշարձանների շարքում[1]։ Այս վայրը Չինաստանում համարվում է ամենաբարձր կարգի տեսարժան վայր[2]։

Առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիլին

Շիլինի ազգային գեղատեսիլ վայրերի շրջանը (昆明市石林风景区) զբաղեցնում է մոտ 400 կմ2 տարածք և բաժանված է 7 տեսարժան վայրերի։ Դրանք են՝

  • Մեծ և փոքր քարե անտառներ (大、小石林), որոնք նաև հայտնի են Լիզիջինգ քարե անտառներ (李子菁石林) անվանմամբ
  • Նաիգու քարե անտառ (乃古石林)
  • Ջիյուն քարանձավ (芝云洞)
  • Չանգ լիճ (长湖- թարգմանաբար՝ Երկար լիճ)
  • Յուե լիճ (月湖- թարգմանաբար՝ Լուսնի լիճ)
  • Դադիյե ջրվեժ (大叠水)
  • Ցիֆենգ քարանձավ (奇峰洞)

Այս գոյացությունները, որոնք առաջացել են կրաքարի քայքայման արդյունքում, մոտ 270 միլիոն տարեկան են և հայտնի են և՛ ներգնա, և՛ ներքին զբոսաշրջիկների շրջանում[3]։ Մոտակայքում կան բազմաթիվ հյուրանոցներ, որտեղ զբոսաշրջիկները կարող են գիշերել։

Մշակութային արժեք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն լեգենդի՝ անտառը Յի ժողովրդից սերած մի գեղեցիկ աղջկա՝ Աշիմայի (阿诗玛) ծննդավայրն է։ Նա սիրահարվում է մի տղայի, սակայն նրան թույլ չեն տալիս ամուսնանալ նրա հետ, և նա վերածվում է քարի այն անտառում, որը դեռ կրում է նրա անունը[4]։ Ամեն տարի 6-րդ լուսնային ամսվա 24-րդ օրը Յի ժողովուրդը տոնում է ջահերի փառատոնը (火把节- Huǒbă Jié), որի ժամանակ պարում են ժողովրդական պարեր և անցկացնում ըմբշամարտի մրցույթներ։

Տրանսպորտային միջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կունմինի հյուսիսային ավտոկայանից Քարե անտառ են տանում ավտոբուսներ։ Ճանապարհը կարելի է անցնել մոտ 1,5 ժամում։ Քարե անտառ կարելի է հասնել նաև Կունմինի կայարանից դեպի Շիլինի կայարան՝ գնացքով մոտ 2 ժամում[5]։

Քարե անտառի տեղում մոտ 270 միլիոն տարի առաջ եղել է ծով։ Պերմյան շրջանում ավազանում կուտակված կրաքարի շերտերի վրա առաջացել են ավազաքարե նստվածքներ։ Երբ այս վայրը ժամանակի ընթացքում դուրս է եկել ջրի տակից, քամու և հոսող ջրի ազդեցությամբ ձևավորվել են կրաքարե այս կազմավորումները, և առաջացել է Քարե անտառը[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Twenty-two new sites inscribed on UNESCO's World Heritage List, and one deleted during Committee meeting in Christchurch». UNESCO World Heritage Convention. 2007 թ․ հունիսի 29. Վերցված է 2011 թ․ փետրվարի 17-ին.
  2. Chris Ryan, Gu Huimin and Fang Meng (2009). «Destination planning in China». In Chris Ryan and Gu Huimin (ed.). Tourism in China: Destination, Cultures and Communities (1 ed.). էջեր 11–37. ISBN 9780203886366.
  3. «Stone Forest from travelchinayunnan.com». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  4. «The legend of Ashima (阿诗玛的传说)» (Chinese). Yunnan Provincial Government Website. 2005 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. "The Stone Forest" ChinaTour.net Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Accessed 2014-5-22
  6. http://www.uh.edu/~jbutler/kunming/stoneforest.html