Քասախի «Մարզիկ» մարզադաշտ
| Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
| Տեսակ | մարզադաշտ |
|---|---|
| Մարզաձև | ֆուտբոլ |
| Տեղագրություն | Աշտարակ |
| Երկիր | |
| Սեփականատեր | Աշտարակի քաղաքապետարան |
| Տարողություն | 3500 |
| Տնային թիմ | Միկա (ֆուտբոլային ակումբ) |
| Դաշտի չափսեր | 105 × 68 մ |
![]() | |
| |
Քասաղի «Մարզիկ» մարզադաշտ, մարզադաշտ Աշտարակ քաղաքում։ Կարող է տեղավորել մինչև 3500 մարդ։
Կառուցում, օգտագործում և վերանորոգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քասաղի «Մարզիկ» մարզադաշտը կառուցվել է 1971 թվականին։ 1979 թվականից մարզադաշտի տնօրեն է նշանակվել Հրաչ Մաթևոսյանը։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում, «Մարզիկ»-ը 3 անգամ վերանորոգվել է։ Վերջինը՝ 2012 թվականին դեկտեմբերին էր, երբ ամբողջությամբ փոխվեցին խոտածածկն ու սանհանգույցային պայմանները։ «Մարզիկ» մարզադպրոցում գործում են 10-16 տարեկանների տարիքային խմբեր։ Բացի այդ, «Մարզիկ»-ը պայմանագիր ունի կնքած Բարձրագույն խմբի «Ուլիս» և «Ալաշկերտ» ակումբների հետ, ինչի համաձայն՝ այդ թիմերը կարող են սեփական հարկի տակ հանդիպումներն անցկացնել «Մարզիկ» մարզադաշտում։ Առաջին խումբը ներկայացնող «Ալաշկերտ-2», «Ուլիս-2» և «Արարատ-2» թիմերն սեփական հարկի տակ հանդիպումներն այստեղ են անցկացնում։
Այժմ «Մարզիկ» մարզադաշտի տնօրենը Արմեն Մաթևոսյանն է։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- armsport.am կայքում Արխիվացված 2019-08-02 Wayback Machine

