Քաջարանի կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաջարանի կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական միավոր
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան և Flag of Artsakh.svg Արցախ
Անվանված էՔաջարան
Ստեղծվեց1988
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994

Քաջարանի կամավորական ջոկատ, կազմավորվել է 1988 թվականին Քաջարանում։ 1988-1994 թվականներին մասնակցել է ՀՀ Կապանի («Կապուտջուղ» բարձունք, Ագարակ, Եղվարդ, Ուժանիս, Դավիթ Բեկ, Կարմրաքար, Շիկահող գյուղեր, Կապան-Գորիս մայրուղի, Փայլասարի սահմանամերձ տարածք), Գորիսի (Կոռնիձոր) և Արցախի Հանրապետության Կուբաթլուի, Զանգելանի, Քաշաթաղի, Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Ռազմական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Վ. Մնացականյանը, Ս. Հովսեփյանը, Վ. Գևորգյանը, Ա. Սիմոնյանը, Վ. Թումանյանը, Հ. Մարտինյանը։ Ջոկատից զոհվել է 5 ազատամարտիկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png