ՔաուչՍերֆինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաուչսերֆերների քանակը աշխարհի տարբեր երկրներում

ՔաուչՍերֆինգ (անգլ.՝ CouchSurfing), համաշխարհային կազմակերպություն, որ միավորում է 246 երկրներում ապրող ավելի քան 6 միլիոն մարդու (2012 թ.[1]), ովքեր ճանապարհորդությունների ընթացքում անվճար հյուրընկալում են միմյանց (երբեմն հյուրընկալվողի հետ նախապես պայմանավորվում են, որ նա պետք է վճարի ուտելիքի կամ այլ ծախսերը) կամ կազմակերպում համատեղ ճանապարհորդություն։

ՔաուչՍերֆինգը սիրողների կարծիքով խթանում է տարբեր մշակույթների պատկանող մարդկանց շփումը մտերմիկ միջավայրում, փորձի փոխանակումը, նորի ճանաչումը և այլն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեյսի Ֆենտոնը (Casey Fenton) 2000 թ. Իսլանդիա գնալու համար էժան տոմս էր գնում, սակայն գիշերն անցկացնելու տեղ չուներ։ Նա նամակներ է գրում իսլանդացի 1500 ուսանողի՝ խնդրելով գիշերելու տեղ հատկացնել իրեն։ Արդյունքում նա ծանոթացավ մի քանի խում ուսանողների հետ, ովքեր պատրաստակամություն էին հայտնել ծանոթացնել նրան իրենց քաղաքին։ Իսլանդիայում անմոռանալի օրեր անցկացնելուց հետո Քեյսի Ֆենտոնը որոշեց այլևս գումար չծախսել տուրիստական գործակալությունների ծառայություններից օգտվելու համար և ստեղծել կայք, որ կկատարի այդ գործառույթները։ Հետագայում Քեյսի Ֆենտոնը Դան Հոֆերի, Լեոնարդո Սիլվերիայի ու Սեբաստիան Լա Տուննի հետ ստեղծեց այդ կայքը, որ պատրաստ էր 2004 թ. հունվարին։

Ինչպես է աշխատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուրընկալ գտնելու համար նախ պետք է գրանցվել կայքում. գրանցվել կարող են այն անձինք, ում 18 տարին արդեն լրացել է[2]։ Գրանցումն անվճար է։

Գրանցված մասնակիցները կայքում կարող են որոնել տվյալ բնակավայրում ապրող մարդու և նրան խնդրել հյուրընկալել իրեն։ Սակայն նա կարող է նաև կայքում թողնել բաց խնդրանք, որին կարձագանքեն այն մարդիկ, ովքեր պատրաստակամ են հյուրընկալել նրան[3]։

Կարելի է կայքում փնտրել նաև մարդկանց, ովքեր հյուրի հետ կշրջեն քաղաքում, կպատմեն քաղաքի մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]