Քաղաքացիական կացության ակտերի գրանցում (Ռուսաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաքացիական կացության ակտերի գրանցում

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններ (կրճատ՝ ՔԿԱԳ), (ռուս.՝ ЗАГС[1]), Ռուսաստանում, Բելառուսում և այլ պետություններում իշխանության մարմիններ են, որոնք իրականացնում են քաղաքացիական վիճակի մասին պետական գրանցման գործողություններ, որոնցից են ծնունդը, ամուսնության և ամուսնալուծության կնքումը, որդեգրումը, հայրության ճանաչումը, անվան փոփոխության ու մահվան գրանցումը։ ՔԿԱԳ-ի մարմինը, որն ունի ամուսնությունների գրանցման հանդիսավոր սրահ, կարող է անվանվել ամուսնությունների պալատ։

ՌԴ-ում ՔԿԱԳ մարմինը հիմնադրվում է ՌԴ կառավարության կողմից՝ որպես գործադիր իշխանության ինքնուրույն մարմին, կամ հանդես է գալիս որպես տեղական ինքնակառավարման մարմինների կամ գործադիր իշխանության այլ մարմինների կառուցվածքային ստորաբաժանում (բաժիններ, վարչություններ)[2]։

Քանի որ ՔԿԱԳ մարմինները ՌԴ-ում օժտված են այսպիսի լիազորություններով, դաշնության շրջանակներում չկան այնպիսի մարմիններ, որոնց նրանք ենթարկվում են, սակայն նրանց գործունեությունը կարգավորվում է դաշնային օրենքներով, ինչպես նաև ՌԴ Կառավարության, Արդարադատության նախարարության և դաշնային գործադիր իշխանության այլ մարմինների իրավական ակտերով։

ՌԴ քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերի գրանցումը ՌԴ տարածքից դուրս իրականացվում է համապատասխան հյուպատոսարանների միջոցով։ Ուկրաինայում և Ղազախստանում համանման ֆունկցիաներն իրականացնում են ՔԿԱԳ բաժինները, այլ երկրներում՝ գրանցման գրասենյակները, որոնք լիազորված են նաև պետական գրանցման այլ գործողություններ կատարելու, մնացած երկրներում՝ իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանում մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը ՔԿԱԳ-ի գործառույթներն իրականացրել է ռուս ուղղափառ եկեղեցին։ 1917 թվականի դեկտեմբերի 18-ին ՌԽՖՍՀ-ի ժողովրդական կոմիսարների խորհուրդն ընդունել է «քաղաքացիական ամուսնության, երեխաների և կացության վերաբերյալ գիրք վարելու» որոշում[4], որով նախատեսվում էր, որ քաղաքացիները երեխայի ծնունդի, ամուսնության գրանցման կապակցությամբ պետք է դիմեն ամուսնությունների և ծնունդների գրանցման քաղաքային, շրջանային, գավառական կամ մարզային՝ տեղական ինքնակառավարման բաժիններ։

Այնտեղ պետք է դիմեին նաև վարչական և դատական իշխանություններին, դիմում էին նաև այն անձիք, ում խնամքին էր գտնվում մահացողը՝ մահվան փաստը վավերացնող փաստաթղթի համար։ Այս բաժինները վարում էին ծննդյան, ամուսնության և մահվան գրանցման հատուկ գրքեր։ Այդ որոշումով սահմանվում էր.

Բոլոր հոգևոր և վարչական հաստատություններին, որոնց նախկինում իրականացնում էին ամուսնությունների, ծնունդների և մահվան գրանցումներ՝ ինչ-որ դավանանքային պաշտամունքի ծիսակարգով, հանձնարարվում է գրանցման գրքերը հետագա պահպանության համար ուղարկել քաղաքային, շրջանային, գավառական և մարզային համապատասխան բաժիններ։

— Օրենքի 14 էջ

Որոշման 14-րդ հոդված 1918 թվականի սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեն ընդունել է «Քաղաքացիական կացության վերաբերյալ, ամուսնական, ընտանեկան և որդեգրման իրավունքի վերաբերյալ օրենսգիրք», որը վերջնականապես հաստատեց, որ քաղաքացիական կացության վերաբերյալ գործերը պետք է վարվեն բացառապես քաղաքացիական իշխանությունների՝ քաղաքացիական կացության վերաբերյալ ակտերի գրանցման բաժինների կողմից։

ՔԿԱԳ-ի գործառույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդյան, դատական կարգով ամուսնալուծության և մահվան դեպքում ՔԿԱԳ մարմինն իրականացնում է միայն տվյալ փաստի պաշտոնական վավերացում՝ տալով պետական նմուշի համապատասխան վկայական՝ ներկայացվող փաստաթղթերի հիման վրա «բժշկական՝ ծննդյան կամ մահվան դեպքում, ամուսնալուծության դեպքում՝ դատական որոշման պատճեն»։ Ամուսնության կամ մի շարք ամուսնալուծությունների դեպքում ՔԿԱԳ մարմինն իրականացնում է գրանցում, քաղաքացու՝ մի քաղաքացիական կացությունից մյուսին անցնելու գործառույթ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ЗАГС // Большой толковый словарь русского языка. / Гл. ред. Кузнецов, Сергей Александрович (филолог). — СПб.: Норинт, 1998. // Русский орфографический словарь: около 180 000 слов. / Российская академия наук. Институт русского языка имени В. В. Виноградова / О. Е. Иванова, Лопатин, Владимир Владимирович (отв. ред.), Нечаева, Ия Вениаминовна, Чельцова, Людмила Константиновна. 2-е изд., испр. и доп. — М.: : Институт русского языка имени В. В. Виноградова, 2007. — 944 с. — ISBN 978-5-88744-070-5.
  2. Федеральный закон от 15.11.1997 № 143-ФЗ «Об актах гражданского состояния».
  3. «РАГС на смену ЗАГС». www.adilet.gov.kz. Վերցված է 2016 թ․ մարտի 10-ին.
  4. Декрет ВЦИК, СНК РСФСР от 18 декабря 1917 «О гражданскомъ браке, о детяхъ и о веденiи книгъ актовъ состоянiя» // СУ РСФСР. — 1917. — № 11. — ст. 160.