Քահանայի առու
Քահանայի առու |
---|
Քահանայի առու, Քեշիշ արխի, Քեշի արղ, առու](ջրանցք) Զանգեզուրում, Որոտան գետի ավազանում, Գորիս քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք։ Բռուն գյուղից հարավ։ Հոսում է մինչև Տաթևի վանք։ Կառուցվել է X դարում[1]։
Ավանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաթևի վանքը կառուցում է մի անվանի վարպետ։ Մի կրոնավոր էլ որոշում է վանքի համար ջուր բերել։ Նրանք գրազ են գալիս, թե ով ավելի շուտ կավարտի։ Առուն փորելիս վարդապետը հանդիպում է մի հսկայական քարի, որն անհնար է լինում տեղից շարժել։ Աղոթում է և քարը կտոր-կտոր է լինում։ Տղան զարմանում է հոր չար աչքի վրա, և կրոնավորի մի աչքը կուրանում է։ Շարունակում են աշխատանքը, բայց այս անգամ էլ կանգ են առնում մի մեծ վիհի առաջ։ Ի՞նչ անել։ Իսկ վարպետն արդեն հասնում է աշխատանքի ավարտին։ Կրոնավորը որոշում է խաբել նրան։ Վիհի հակառակ կողմից կախ է տալիս մի մեծ սպիտակ սավան, որը քամու տակ ծածանվում է ալիքաձև և հեռվից թափվող ջրի պատրանք է ստեղծում։ Վարպետը դնում է գմբեթի վերջին քարը. վեր նայելով հանկարծ նկատում է հեռվում երևացող սպիտակ ալիքները և կարծում է, թե գրազը տանուլ է տվել։ Իրեն ցած է նետում գմբեթից և ջարդ ու փշուր լինում։ Վարպետին թաղում են վանքի մոտ։
Մինչև այսօր էլ ցույց են տալիս նրա գերեզմանը։ Խաբեբա կրոնավորի անունով առուն կոչվում է Քահանայի առու՝ Քեշիշ արղ[2][3][4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 290 — 916 էջ։
- ↑ Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
- ↑ Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
- ↑ Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)