Փոքր Բալխան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոքր Բալխան, բարձրությունը Կոպետդաղի արևմտյան վերջավորության և Մեծ Բալխանի միջև։ Անտիկլինալային ծալք է։ Տարածվում է արլևելք-հյուսիս-արլևելքից արևմուտք-հարավ-արևմուտք։ Երկարությունը մոտ 30 կմ է, բարձրությունը՝ մինչև 777 մ։ Կազմված է կրաքարերից և մերգելներից։ Զարգացած են կարստասուֆոզիոն ռելիեֆը և ստորգետնյա էրոզիոն ձևերը։ Լանջերին օշինդրի և օշինդրա–աղուտաբույսերի անապատ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։