Փորձ (թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փորձ (այլ կիրառումներ)

Փորձ (համերգ, էստրադային, կրկեսային ծրագիր) իրականացնելու հիմնական ձևը։ Փորձը անց է կացվում կատարողների հետ՝ ռեժիսորի, երաժշտական թատրոնում նաև դիրիժորի ղեկավարությամբ (բալետային թատրոնում Փորձը ղեկավարում է բալետմայստերը)։ Տարբերակվում են՝ Մոնիտորային (ներկայացման դեկորացիոն ձևավորման բոլոր տարրերի ստուգում), ստուգման (ստուգողական դիտում գլխավոր Փորձից առաջ) և գլխավոր (ներկայացումը բաց թողնելուց առաջ՝ լրիվ ձևավորված և հանդիսականներով) Փորձեր։ Երաժշտական թատրոններում կիրառվում են նաև կոնցերտմայստերական (մենակատարային և անսամբլային) և երգչախմբային (այսպես կոչված, երգավարժություն)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]