Փոստը (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փոստը
Почта
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1887
Հրատարակություն1887

«Փոստը» (ռուս.՝ Почта), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1887 թվականին: Առաջին անգամ հրապարակվել է 1887 թվականին «Պետերբուրգյան թերթում» № 252, սեպտեմբերի 14-ին` Ա. Չեխոնտե ստորագրությամբ:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Պավլովիչ Չեխովի «Փոստը» պատմվածքը գրվել է 1887 թվականին, առաջին անգամ հրապարակվել է 1887 թվականին «Պետերբուրգյան թերթում» (№ 252) սեպտեմբերի 14-ին Ա. Չեխոնտե ստորագրությամբ, 1890 թվականին ընդգրկվել է Ադոլֆ Մարքսի կողմից հրատարակվող Ա. Չեխովի ստեղծագործությունների «Մռայլ մարդիկ» ժողովածուի մեջ:

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է սերբախորվաթերեն և շվեդերեն:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը դուր է եկել գրող Ալեքսանդր Էրտելին, որը նշել է. «Այս ամռանը ես հնարավորություն ունեցա ծանոթանալ նրա պատմվածքների վերջին գրքույկին, և ես կասեմ Ձեզ, որ դա մեծ տաղանդ է: Ավելին, այն լուրջ բովանդակություն ունի, թեև միշտ չէ, որ համապատասխանում է պաշտոնական «ուղղության» հետ: Այսպես, վերջին հատորի բազմաթիվ պատմվածքներում այնպիսի ուժով է ներկայացված «մանրուքների» ողբերգական իշխանությունն ունի որոշակի ուղղվածություն»: Այս պատմվածքով Էրտելը սկսեց բարձր գնահատել Ա. Պ. Չեխովին որպես գրող:

Հրապարակախոս Նիկոլայ Միխայլովսկին հիմնվելով պատմվածքի վրա, Չեխովին զրկում է հավասարակշռությունից: Նա գրում է «Ոչ մեկին, վճռականապես ոչ մեկին ոչ ջերմություն, ոչ ուրախություն, չնայած այս պատմվածքում զանգուլակները այնպես սիրալիր ժպտում են զանգակներին»[1]:

Քննադատ Պ. Կրասնովը «մռայլ մարդու» կերպարի հայտնվելը Չեխովի պատմվածքում բացատրվում է հասարակության մեջ տիրող անճաշակությամբ և տաղտկությամբ[2]:

Ֆ. Պակտովսկին գրում էր, որ Չեխովը «Փոստը» պատմվածքում «արտացոլում է այն մարդկանց կյանքի ծանր պահերը, որոնց ճակատագիրը տվել է միայն չքավորություն, մի կտոր հացի համար ծանր աշխատանք, բայց չի տվել նրանց դրության բարելավման հույսեր[3]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի գործողությունները տեղի են ունենում ձմռանը, վաղ առավոտյան փոստի քաղաքային բաժանմունքում: Փոստատար Իգնատևը պատրաստվում էր ձիակառքով կայարան տեղափոխել փոստային առաքումները: Ընդունողը խնդրում է կայարան տեղափոխել իր բարեկամ, ուսանող Միխայլոյին և փոստատարը համաձայնվում է: Չնայած մթությանը, նրանք տեղավորվեցին սայլակառքում և գնացին: Ճանապարհը դեպի կայարան անցնում էր անտառի միջով: Ճանապարհին ուսանողը փորձեց զրույց սկսել փոստատարի հետ, բայց ապարդյուն: Քաղաքից դուրս նրանց հետ պատահար տեղի ունեցավ, սայլակառքը հանկարծակի տեղից շարժվեց, ձիերը խրտնեցին և տարան այն: Ուսանողը ցավալի հարված ստացավ, իսկ փոստատարը և ապրանքները դուրս թափվեցին սայլակառքից: Անտառից դուրս գալով ձիերի եռյակը կանգ առավ, սայլապանը բարձեց դուրս ընկած պայուսակը, փոստատարը նստեց իր տեղում և նրանք ուղևորվեցին դեպի կայարան: Ուսանողը փորձեց զրույցի բռնվել փոստատարի հետ, բայց նա ասաց. «Աստված վկա, դուք ինչ շատ եք սիրում խոսել, արդյոք չեք կարող լուռ մնալ»: Վերջապես նրանք հասան կայարան և սկսեցին սպասել փոստային գնացքին:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Почта // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.
  • Voir Dictionnaire Tchekhov, page 239, Françoise Darnal-Lesné, Édition L’Harmattan, 2010, ISBN 978 2 296 11343 5.
  • La Poste, traduit par Édouard Parayre, Éditions Gallimard, Bibliothèque de la Pléiade, 1970, ISBN 2-07-010550-4.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Русские ведомости», 1890, № 104, 18 апреля
  2. «Труд», 1895, № 1, стр. 207
  3. «Современное общество в произведениях А. П. Чехова». Казань, издание императорского университета, 1901, стр. 11

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]