Փիթեր Փենն ու Ալիսը հրաշքների աշխարհում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիթեր Փենն ու Ալիսը հրաշքների աշխարհում
անգլ.՝ Come Away[1]
Երկիր ԱՄՆ
Ժանրֆենթեզի ֆիլմ
Թվական2020, հունվարի 24, 2020[1], նոյեմբերի 13, 2020[1] և դեկտեմբերի 18, 2020[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲրենդա Չափման
ՊրոդյուսերLeesa Kahn?
ՄոնտաժԴոդի Դորն
Տևողություն94 րոպե[2]
Շահույթ1 692 494 $[3] և 184 477 $[3]
Պաշտոնական կայքէջ

«Փիթեր Պենը և Ալիսը հրաշքների աշխարհում» (անգլ.՝ Come Away), ֆանտաստիկ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Բրենդա Չեպմենը։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Քեյրա Չանսան և Ջորդան Նեշը, ինչպես նաև Անջելինա Ջոլին, Դևիդ Օյելոուոն և Մայքլ Քեյնը։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2020 թվականի հունվարի 24-ին Սանդենս կինոփառատոնում[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարմանալի է, բայց նախքան Ալիսը կգնար Հրաշքների երկիր, իսկ Փիթերը կդառնար Փեն, նրանք եղբայր և քույր էին։ Նրանց լեգենդար արկածները սկսվել են երևակայության ուժի շնորհիվ, որը ժառանգել են սիրող մորից և ֆանտազյոր հորից։ Ինչ փորձությունների էլ որ բախվեր իրենց ընտանիքը, նրանք երբեք չեն մոռանում երազել։ Խենթ գլխարկագործ և Կարմիր թագուհի, փերի Դին-Դին և կապիտան Հուկ․ կախարդանքն սպասում է ամեն մի անկյունում, միայն պետք է կարողանալ տեսնել այն[5]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագիծը ներկայացվել է 2016 թվականի մայիսին։ Անմիջապես հայտնի է դարձել, որ ռեժիսորը լինելու է Բրենդա Չեպմենը[6]։ Երկու տարի անց (2018 թվականի մայիսին) ընտրվել են դերասաններ Ալիսայի և Փիթերի ծնողների դերի համար․ նրանք դարձել են Անջելինա Ջոլին և Դևիդ Օյելոուն[7]։ Բացի այդ, դերասաններն իրենց վրա են վերցրել պրոդյուսերական գործառույթները։ Նույն թվականի օգոստոսին դերասանական կազմին միացել են Աննա Չենսելորը, Քլարկ Փիթերսը, Գուգու Մբատա-Ռոուն, Մայքլ Քեյնը, Դևիդ Գյասին, Դերեկ Ջեկոբին և Ջենի Գելովեյը[8][9]։ Նկարահանումներն սկսվել են 2018 թվականի օգոստոսին և անցկացվել են Լոնդոնի Շադ Թեմզ փողոցում[10][11], ինչպես նաև Վինձորի մեծ այգում (ինչպես Հարավային անտառում, այնպես էլ Ջոնսոնի լճի մոտ)։ 2018 թվականի հոկտեմբերին ֆիլմի արտադրությունը շարունակվել է Լոս Անջելեսում և նույն ամսին ավարտվել[12][13]։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամարկղային հասույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հանգստյան օրերին ֆիլմը 108 000 դոլար է հավաքել 475 կինոթատրոններում[14]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes կայքը ֆիլմին տվել է 32 % վարկանիշ՝ հիմնված 50 գրախոսականների վրա 5,2/10 միջին վարկանիշով[15]։ Metacritic-ի համաձայն՝ ֆիլմն ստացել է 100 միավորից 43 միավոր, որոնք հիմնված են 14 գրախոսությունների վրա, ինչը նշանակում է, որ ֆիլմն ստացել է  «խառը կամ միջին արձագանքներ»[16]։

Սանդենս կինոփառատոնում ֆիլմի պրեմիերայից հետո «Slash Film»-ից Սանդենս Բեն Փիրսոնը ֆիլմին դրական արձագանք է տվել՝ հայտարարելով. «Նոր մանկական դասական է ի հայտ եկել, և այդ հավերժական հեքիաթը, անկասկած, հանդիսատեսին կհմայի ապագա սերունդների համար»[17]։ «The Hollywood Reporter»-ից Ջոն Դեֆորն իր հերթին բացասական արձագանք է տվել՝ հայտարարելով. «Պատմվածքների ծանոթ ժողովածուների առատությունը և դերասանական կազմը, այդ թվում՝ Անջելինա Ջոլին և Դևիդ Օյելոուոն, ուշադրություն կգրավեն, բայց գեղեցիկ բեմադրությունն ու դերասանական գեղեցիկ կազմը բավարար չեն այդ գաղափարը կյանքի կոչելու համար»[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Movie Database — 1990.
  2. Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Box Office Mojo — 1999.
  4. Come Away, Release Info
  5. Питер Пэн и Алиса в стране чудес, карточка фильма
  6. ‘Brave’ Director Brenda Chapman To Make Live-Action Debut With ‘Come Away’
  7. Angelina Jolie & David Oyelowo To Star In Fantasy ‘Come Away’; ‘Brave’ Helmer Brenda Chapman’s Live-Acton Debut
  8. ‘Come Away’ Adds Derek Jacobi To Cast, Lines Up Sales Plan Ahead Of Toronto
  9. Gugu Mbatha-Raw, Michael Caine Join David Oyelowo-Angelina Jolie Film ‘Come Away’ (EXCLUSIVE)
  10. «David Oyelowo films Peter Pan & Alice In Wonderland prequel 'Come Away' in London». Lipstick Alley (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
  11. Leung, Kam Hong (2018 թ․ սեպտեմբերի 10), Hollywood’s Blockbuster ‘Come Away’ Film Set in Shad Thames, London SE1 @ 10 September 2018, Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին
  12. ‘Come Away’ Fantasy Pic Starring Angelina Jolie And David Oyelowo Adds Cast, Begins Shoot
  13. Angelina Jolie looks barely recognizable in a blond wig for her new movie
  14. D'Alessandro, Anthony (2020 թ․ նոյեմբերի 15). «Blumhouse Body Swap Horror Comedy 'Freaky' Takes In $3.7M, On Par With Other No. 1 Pics During Fall Pandemic». Deadline Hollywood. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 15-ին.
  15. «Come Away (2020)». Rotten Tomatoes. Fandango. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
  16. «Come Away Reviews». Metacritic. Red Ventures. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.
  17. Pearson, Ben (2020 թ․ հունվարի 25). «'Come Away' Review: A Delightful Origin Story of Peter Before Pan and Alice Before Wonderland [Sundance 2020]». /Film. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.
  18. DeFore, John (2020 թ․ հունվարի 24). «'Come Away' Review». The Hollywood Reporter. Valence Media. Վերցված է 2020 թ․ փետրվարի 25-ին.