Փետրակերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փետրակերներ

Փետրակերներ (Mallophaga), միջատների կարգ։ Թռչունների և կաթնասունների մշտական, արտաքին մակաբույծներ են։ Կարգը բաժանվում է երկու ենթակարգերի․ իսկական փետրակերներ (Amblycera) և մազակերներ (Ischnbcera)։ Փետրակերներն անթև են, մարմինը փոքր–ինչ տափակացած է, կլոր, ձվաձև կամ ձգված, 0,5–11 մմ երկարությամբ, բաց դեղնավունից մինչև գորշ, հաճախ նաև սև գունավորմամբ։ Բերանային ապարատը կրծող տիպի է։ Կյանքի ամբողջ ցիկլը անց են կացնում տիրոջ մարմնի վրա։ Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ, թրթուրը նման է հասուն միջատին։ Փետրակերների զարգացման լրիվ ցիկլը տևում է 3–4 շաբաթ։ Հայտնի է փետրակերների մոտ 2500 (ԽՍՀՄ–ում՝ 400, ՀԽՍՀ–ում՝ 10–13) տեսակ։ Փետրակերների հիմնական մասը բնակվում է թռչունների վրա, սնվում են փետրանյութով կամ մազերի եղջերացած մասերով։ Պայքարի միջոցները, վարակված կենդանիների մշակումը միջատասպաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png