Փենրոուզի աստիճան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Impossible staircase.svg

Փենրոուզի աստիճան (անգլ.՝ Impossible staircase, անսահման աստիճան, անհնար աստիճան)` դասվում է անհնարին պատկերների շարքին, որը բացահայտել է Օսկար Ռուտերսվարդը։ Այս մոդելը նախագծվել է Լայոնել և Ռոջեր Փենրոուզների կողմից[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անսահման աստիճանի մոդելը հրատարակվել է Լայոնել և Ռոջեր Փենրոուզների կողմից British Journal of Psychology 1958 թվականին։ Տպագրությունից հետո 1960 թվականին նկարիչ Մաուրից Էշերի «Վերելք և վայրէջք» վիմագրության մեջ, Փենրոուզների անհնար աստիճանը դարձավ ամենահայտնիներից մեկը։ Հետագայում Փենրոուզների աստիճանը հաճախ սկսեց հանդիպել գրքերում, խաղերում, գլուխկոտրուկներում, հոգեբանության դասագրքերում և այլն[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փենրոուզի աստիճանը իրենից այնպիսի աստիճանի կառուցվածք է ներկայացնում, որի դեպքում նրանով անընդհատ նույն ուղղությամբ շարժվելու դեպքում (հոդվածում, նկարի մեջ ժամսլաքի ուղղությամբ) մենք կարող ենք անընդհատ ու անսահման բարձրանալ, իսկ հակառակ շարժման դեպքում՝ անընդհատ իջնել[1][2]։ Հատկանշական է նաև այն, որ վիզուալ շարժման վերջում մենք կհայտնվենք նույն կետում, որտեղից սկսել ենք շարժումը[2]։ Աստիճանը այնպես է նախագծված, որ իրական աշխարհում նրա գոյությունը թվում է անհնար։ Սակայն, ինչպես բազմաթիվ անհնար մոդելների նման, այս աստիճանի մոդելը կարելի է իրականություն դարձնել[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Անհնար աստիճան,Impossible World,արխիվացված է սկզբնաղբյուրից մայիս 12 2012
  2. 2,0 2,1 2,2 Ջ. Թիմոթի Անրախ, Զարմանահրաշ մոդելներ, Impossible World, արխիվացված է սկզբնաղբյուրից մայիսի 12 2012