Փաստացի տոկոսադրույք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փաստացի տոկոսադրույք (ՏՓՏ), տոկոսադրույք է, որը ցույց է տալիս վարկի իրական արժեքը՝ հաշվի առնելով տոկոսավճարների կատարման հաճախականությունը և վարկի հետ կապված բոլոր ծախսերը, այդ թվում՝ վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր ծախսերը[1]։ Վարկ ստանալու համար տոկոսագումարներից բացի հարկավոր է այլ ծախսեր կատարել, օրինակ՝ վճարել վարկ տրամադրելու և վարկը սպասարկելու համար միջնորդավճարներ, որոնք մեծացնում են վարկի իրական արժեքը։ Տարեկան անվանական տոկոսադրույքը (ՏԱՏ) ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված այն տոկոսադրույքն է, որի հիման վրա հաշվարկվում են տոկոսավճարների մեծությունը։ Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա։ Իսկ տարեկան փաստացի տոկոսադրույքը (Annual Percentage Rate կամ APR) ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը վարկառուի համար տոկոսագումարները և այլ վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում։ Տարեկան փաստացի տոկոսադրույքը այն տոկոսադրույք է, որը ցույց է տալիս վարկի իրական արժեքը՝ հաշվի առնելով տոկոսավճարների կատարման հաճախականությունը և վարկի հետ կապված բոլոր ծախսերը՝ տոկոսավճարները, ինչպես նաև վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր այլ ծախսերը։ Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե ինչ տոկոսադրույքով կտրամադրվեր վարկը, եթե տոկոսադրույքի հաշվարկման մեջ ներառվեին նաև վարկի տրամադրման և սպասարկման պարտադիր բոլոր վճարները, ինչպես նաև հաշվի առնվեր, թե որքան հաճախ են վճարվում տոկոսները Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաճախորդի կրեդիտավորման ընդհանուր ծախսն է` արտահայտված վարկի անվանական տոկոսադրույքով (տարեկան տոկոսադրույք) գումարած այն բոլոր ծախսերը, որոնք նախապայման են հանդիսանում կրեդիտավորման համար։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկերը, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերը, վարկային կազմակերպությունները և գրավատները իրենց կողմից տրամադրած կամ տրամադրվելիք կրեդիտների դիմաց հաշվարկում են տարեկան փաստացի տոկոսադրույք

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկային պայմանագրի կնքման պահին` ենթադրելով, որ վարկային պայմանագիրը գործելու է պայմանավորված ժամկետում, և կողմերը պատշաճ կերպով և պայմանավորված ժամկետներում կատարելու են պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագիրը պարունակում է դրույթներ, որոնք թույլատրում են տոկոսների և (կամ) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարների քանակի կամ չափի փոփոխություններ կամ տատանումներ, և հնարավոր չէ այդ փոփոխություններին տալ գումարային արտահայտություն, ապա տարեկան փաստացի տոկոսադրույքը պետք է հաշվարկվի` ենթադրելով, որ տոկոսները և (կամ) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարները մնալու են կայուն և կիրառվելու են մինչև կրեդիտավորման պայմանագրի գործողության ավարտը։ Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկելիս անհրաժեշտության պարագայում գործում են հետևյալ սկզբունքները.

  1. կրեդիտավորման պայմանագրով կրեդիտի առավելագույն սահմանաչափը սահմանված չլինելու դեպքում տրամադրված կրեդիտի առավելագույն չափը մեկ միլիոն դրամն է.
  2. եթե կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, որ սպառողը կարող է կրեդիտի գումարը ստանալ մաս առ մաս կամ կարող է ընտրել կրեդիտի գումարը ստանալու պահը, ապա համարվում է, որ կրեդիտի գումարը սպառողին փոխանցվել է ամբողջությամբ կրեդիտավորման պայմանագիրը կնքելու պահին.
  3. կրեդիտավորման պայմանագրով կրեդիտի վերադարձման ժամանակացույց կամ կրեդիտավորման պայմանագրի դրույթներով վերադարձման ժամկետներ և միջոցներ սահմանված չլինելու դեպքում կրեդիտի վերադարձման ժամկետը մեկ տարի է.
  4. այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագիրը սահմանում է կրեդիտի վերադարձման մեկից ավելի ժամկետներ, ապա կրեդիտի վերադարձը կատարվում է կրեդիտավորման պայմանագրով սահմանված ամենամոտ ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ կրեդիտավորման պայմանագրով։

Տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման բանաձև և բացատրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձևը.[2]

որտեղ՝

  1. - տարեկան փաստացի տոկոսադրույքն է, որը սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսն է, արտահայտված տրամադրված կրեդիտի տարեկան տոկոսով, և որն իր մեջ պարունակում է բոլոր տոկոսներն ու այլ վճարումները, որոնք սպառողը պարտավոր է վճարել կրեդիտի ստացման, ինչպես նաև դրա գործողության ողջ ընթացքում։
  2. - սպառողին տրամադրվող կրեդիտի սկզբնական գումարն է։

Կրեդիտավորման պայմանագրով կրեդիտի առավելագույն սահմանաչափը սահմանված չլինելու դեպքում տրամադրված կրեդիտի առավելագույն չափը մեկ միլիոն դրամ է։

  1. - սպառողի կողմից կրեդիտի մարմանն ուղղված (կրեդիտի մայր գումար, տոկոսագումարներ և(կամ) այլ վճարումների գումարներ) վճարի (ներառյալ կրեդիտի ստացման պահին կատարվող վճարի) հերթական համարն է։ Ընդ որում, մեկ օրվա ընթացքում կրեդիտի մայր գումարի, տոկոսագումարների և(կամ) այլ վճարումներիկատարումը համարվում է մեկ վճարում։
  2. - կրեդիտի մարմանը (կրեդիտի մայր գումար, տոկոսագումարներ և(կամ) այլ վճարումների գումարներ) ուղղված վերջին վճարի համարն է` ներառյալ նաև կրեդիտի ստացման պահին կատարվող վճարը, որից հետո սպառողի կողմից կրեդիտային պայմանագրով ստանձնած պարտավորությունները համարվում են մարված։ Օրինակ՝ կրեդիտը տրամադրվել է 12 ամսով, կրեդիտի մայր գումարի ու տոկոսագումարների ամենամսյա միաժամանակ մարումների պայմանով և կրեդիտի տրամադրման պահին նախատեսվող այլ վճարումներով, հետևաբար , քանի որ մեկ վճարում իրականացվում է կրեդիտի տրամադրման պահին և ևս 12-ը՝ համաձայն կրեդիտային պայմանագրի պայմանների։
  3. - սպառողի կողմից կրեդիտի ստացման պահին և(կամ) կրեդիտի գործողության ընթացքում կատարված հերթական՝ n-րդ վճարի գումարն է (մայր գումար, տոկոսագումարներ և (կամ) այլ վճարումների գումարներ)։
  4. Այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագրով թույլատրվում են տոկոսների և (կամ) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարների քանակի կամ չափի փոփոխություններ, և հնարավոր չէ այդ փոփոխություններին տալ գումարային արտահայտություն, ապա տարեկան փաստացի տոկոսադրույքը պետք է հաշվարկվի` ենթադրելով, որ տոկոսները և (կամ) սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարները մնալու են կայուն և կիրառվելու են մինչև կրեդիտավորման պայմանագրի գործողության ավարտը։
  5. - այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել կրեդիտի ստացման օրից մինչև կրեդիտի գումարի հերթական՝ n-րդ մարման օրը ներառյալ։

Օրինակ՝ կրեդիտը տրամադրվել է սեպտեմբերի 15-ին, կրեդիտի տրամադրման համար կրեդիտի ստացման պահին նախատեսված են այլ վճարումներ, և կրեդիտի առաջին մասնակի մարումը տեղի է ունենալու նույն տարվա հոկտեմբերի 15-ին։ Այս դեպքում , քանի որ այլ վճարումները կատարվելու են կրեդիտի ստացման օրը, , քանի որ կրեդիտի տրամադրումից մինչև հերթական մարումն ընկած օրերի թիվը 30 է, իսկ -ից մինչև Dn ընկած օրերի թիվը հաշվարկվում է նույն սկզբունքով։ Եթե կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, որ սպառողը կարող է կրեդիտի գումարն ստանալ մաս առ մաս կամ կարող է ընտրել կրեդիտի գումարն ստանալու պահը, ապա կրեդիտի ստացման օր է համարվում կրեդիտավորման պայմանագիրը կնքելու օրը։

Կրեդիտավորման ընդհանուր ծախսերի և, հետևաբար, տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ ներառվող այլ վճարումները ներառում են սպառողի կողմից կրեդիտավորման համար պարտադիր կատարման ենթակա հետևյալ վճարները (դրանց առկայության դեպքում)՝

  • կրեդիտի ձևակերպման վճարը,
  • նախկինում ստացված կրեդիտի ժամկետանց մարումներ ունենալու դեպքում տվյալ կրեդիտավորողից նոր կրեդիտի ձևակերպման վճարը,
  • կրեդիտավորման փաստաթղթերի պատրաստման վճարը,
  • կրեդիտի սպասարկման վճարը,
  • գրավի ձևակերպման համար վճարը,
  • կազմակերպություններին, միություններին կամ այլ խմբերին անդամակցելու կամ բաժանորդագրվելու համար նախատեսված վճարները, եթե կրեդիտավորողը հանդիսանում է այդ կազմակերպությունների, միությունների կամ այլ խմբերի հիմնադիրը կամ մասնակիցը, և կրեդիտի պայմանները կախված են նման անդամակցումից կամ բաժանորդագրումից.

Օրինակ՝ բանկը հայտարարում է կրեդիտային պայմանագրի կնքման արտոնյալ պայմաններ այն անձանց համար, ովքեր կհանդիսանան իր կողմից հիմնադրած միության անդամ։ Անդամակցության համար պահանջվում է տարեկան անդամավճար։ Կրեդիտի ժամկետի ընթացքում սպառողի կողմից վճարվելիք անդամավճար(ներ)ի գումարը պետք է ներառվի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ,

  • ապահովագրության, գնահատման և այլ օժանդակ ծառայությունների դիմաց կատարվող վճարները, եթե այդ ծառայություններից օգտվելը հանդիսանում է կրեդիտավորման պայմանագիրը կնքելու կամ գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման և այդ ծառայությունների շահառուն հանդիսանում է կրեդիտավորողը կամ կրեդիտավորողը սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ սպառողն իրավունք ունի կնքել օժանդակ ծառայությունների մատուցման պայմանագրեր։

Օրինակներ՝

    • Բանկը, որպես կրեդիտավորման պայմանագիրը կնքելու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն` հանդիսանալով կնքվող ապահովագրության պայմանագրի շահառուն,
    • Բանկը, որպես կրեդիտավորման պայմանագիրը կնքելու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն, ինչպես նաև սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ սպառողն իրավունք ունի կնքել ապահովագրության պայմանագիր,
    • Բանկը, որպես գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն` հանդիսանալով կնքվող ապահովագրության պայմանագրի շահառուն,
    • Բանկը, որպես գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն, ինչպես նաև սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ սպառողն իրավունք ունի կնքել ապահովագրության պայմանագիր,
    • Բանկը, որպես կրեդիտավորման պայմանագիրը կնքելու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն` հանդիսանալով կնքվող ապահովագրության պայմանագրի շահառուն, ինչպես նաև սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ սպառողն իրավունք ունի կնքել ապահովագրության պայմանագիր,
    • Բանկը, որպես գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն` հանդիսանալով կնքվող ապահովագրական պայմանագրի շահառուն, ինչպես նաև սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ սպառողն իրավունք ունի կնքել ապահովագրության պայմանագիր,

Կրեդիտավորման պայմանագրով կրեդիտի վերադարձման ժամանակացույց կամ կրեդիտավորման պայմանագրի դրույթներով վերադարձման ժամկետներ սահմանված չլինելու դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկում կրեդիտի վերադարձման ժամկետ է համարվում մեկ տարին։ Այն դեպքում, երբ կրեդիտավորման պայմանագիրը սահմանում է կրեդիտի վերադարձման մեկից ավելի ժամկետներ, ապա կրեդիտի վերադարձի ժամկետ է համարվում կրեդիտավորման պայմանագրով սահմանված ամենաշուտ ժամկետը, եթե այլ բան նախատեսված չէ կրեդիտավորման պայմանագրով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «abcfinance». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 15-ին.
  2. «ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՕՐԻՆԱԿՆԵՐ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 8/01-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».