Փառքի բլուր (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փառքի բլուր (այլ կիրառումներ)
Picto infobox architecture.png
Փառքի բլուր
Ялта. Мемориальный комплекс в честь героев гражданской и Великой Отечественной войн.1.jpg
Փառքի բլուրը
Կոորդինատներ44°30′00″ հս․ լ. 34°09′40″ ավ. ե.HGЯO
Գտնվում էՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Կառուցվել է1967
Շինության ձևըհուշահամալիր
Կառուցել էՎ. Ա. Պետերբուրժցև, Ա. Վ. Ստեպանով, Ա. Ա. Պոպով
Ներկա վիճակըԿանգուն

«Փառքի բլուր» (ռուս.՝ Холм Славы), հուշահամալիր Ղրիմի Յալթա քաղաքում, որը կառուցվել է Ռուսաստանի քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների ժամանակ ընկած հերոսների պատվին։ Հավերժական կրակը վառվել է 1967 թվականի նոյեմբերի 6-ին Սևաստոպոլի Մալախով կուրգանի Հավերժական կրակի բոցից[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարսան բլրի մոտ, որտեղ «Յալթա - Գորկա» ճոպանուղով կարելի է հասնել Յալթայի առափնյա փողոցից, վեր է խոյանում Փառքի բլուրը, որի գագաթին 1967 թվականին, Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի առթիվ, ստեղծվել է հուշահամալիր։ Այն անմահացրել է քաղաքացիական և Հայրենական մեծ պատերազմների այն հերոսների խիզախությունը, որոնց անուններն անքակտելիորեն կապված են Յալթայի պատմության հետ։ Հուշահամալիրը երկաթբետոնե մեծ օղակ է, որը երեսպատված է ինկերմանյան քարով։ Օղակի ներքին կողմում փորագրված են խորհրդային բանակի զինվորների, Սևծովյան նավատորմի նավաստիների, պարտիզանների և ընդհատակյա գործիչների ռելիեֆային պատկերները։ Կենտրոնում վառվում է Հավերժական կրակը։ Հուշարձանի հեղինակներն են ճարտարապետներ Վ. Ա. Պետերբուրժցևը, Ա. Վ. Ստեպանովը, Ա. Ա. Պոպովը[2]։

1973 թվականին բլրի գագաթին տանող աստիճանների հիմքի մոտ տեղադրվել է գրանիտով երեսպատված ստելա, որը դարձել է հուշահամալիրի բաղկացուցիչ մասը (հեղինակն է Պ. Ա. Ստարիկովը)։ Ստելայի վրա փորագրված են այն մարդկանց անունները, որոնք քաղաքացիական պատերազմի ընթացքում պայքարել են Ղրիմում խորհրդային իշխանության հաստատման համար և մարտերում պաշտպանել են հեղափոխության ձեռքբերումները։ Նրանցից են Դ. Ի. Ուլյանովը, Մ. Վ. Ֆրունզեն, Վ. Կ. Բլյուխերը, 1917 թվականին Յալթայի բոլշևիկյան կազմակերպության ղեկավար Յ. Տարվացկին, հեղինակավոր բոլշևիկ, 1918 թվականին Գուրզուֆի հեղափոխական կոմիտեի առաջին նախագահ Ի. Ի. Պոդվոյսկին։ Այստեղ հավերժացված են 1920 թվականին սպիտակգվարդիականների կողմից տանջամահ արված ընդհատակյա գործիչներ Յ. Ա. Դրաժինսկու և Յ. Օ. Բրոնշտեյնի, 1919 թվականին Յալթայի հեղափոխական կոմիտեն գլխավորած քաղտաժանակիր Ն. Մ. Սոսնովսկու և ՌԿԿ(բ) Յալթայի ընդհատակյա կոմիտեի նախագահ, 1919-1920 թվականներին գործած պարտիզանական ջոկատի կազմակերպիչ Պ. Մ. Օսլովսկու անունները[2]։

Հուշահամալիրի օղակի ներսի կողմում, ռելիեֆային պատկերների կողքին, փորագրված են «Խորհրդային բանակի մարտիկներին», «Սևծովային նավաստիներին», «Պարտիզաններին և ընդհատակյա գործիչներին» գրությունները, որոնք հիշեցնում են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հաստատակամությունը և քաջությունը[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Холм Славы»։ Վերցված է 2019 Հունվար 24