Փայտամած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերանորոգման աշխատանքներ Կապիտոլիումի շենքում

Փայտամած, շինարարական և նորոգման աշխատանքների ժամանակ աշխատողների և շինանյութերի համար նախատեսված ժամանակավոր օժանդակ հարմարանք։ Ժամանակակից շինարարության մեջ հավաքովի կոնստրուկցիաների, աշխատանքների և մեքենայացման ինդուստրիալ մեթոդների ներդրումը հնարավորություն տվեցին հիմնական փայտամածները (կազմված էին գերաններից) փոխարինելու առավել թեթև հավաքովի–քանդովի (գույքային) փայտամածներով, որոնց մոնտաժման և ապամոնտաժման համար պահանջվում է նվազագույն ժամանակ։ Փայտամածները լինում են կանգնակավոր, սանդուղքավոր, կախովի, փոխադրովի, ինքնաամբարձիչ ևն։ Պատրաստվում են մետաղից և փայտից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փայտամած» հոդվածին։