Փայլեցնող լաքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փայլեցնող լաքեր, հղկալաքեր, հայելային փայլով, հարթ և թափանցիկ մակերևույթ առաջացնող նյութեր, որոնք օգտագործվում են փայտե իրերի մակերևույթը փայլեցնելու և նրանց գեղեցիկ տեսք տալու համար։ Փայլեցնող լաքի շերտը փայտի մակերևույթին է քսվում ձեռքով կամ հատուկ մեքենայով։ Լցնելով մակերևույթի ծակոտիները՝ փայլեցնող լաքերը առաջացնում են հարթ ու փայլուն մակերևույթ։ Առավել տարածված են բնական խեժից ստացվող փայլեցնող լաքերը, որով փայտի մակերևույթը պատում են 20-30 միկրոմետր հաստության շերտով։ Նրա տակից պարզ երևում է փայտի տեքստուրան։ Փայտի մակերևույթը հաճախ սկզբում պատում են լաքաներկային ծածկույթով, հղկում և ապա քսում փայլեցնող լաքը։ Նիտրաթաղանթանյութային ծածկույթները փայլեցնելու համար օգտագործում են նիտրա–փայլեցնող լաքեր, որոնք կոլոք-սիլինի, ցիկլահեքսանոնմրջնալդեհիդային խեժի և պլաստիֆիկատորի խառնուրդն են օրգանական լուծիչներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։