Ցցային հիմք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցցային հիմք, հիմք, որում բեռնվածքները գրունտին հաղորդող հիմնական տարրերը ցցերն են։

Մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ բեռնվածքների բնույթի և նշանակման, ցցային հիմքերը լինում են՝ առանձին ցցերով (առանձին հենարանների տակ), ցցաշարքերով (պատի կոնստրուկցիաների տակ), ցցափնջերով (սյուների տակ)։ Ցցային հիմքի կիրառումն առավել ռացիոնալ է թույլ գրունտների և գրունտային ջրերի բարձր մակարդակի դեպքում։ Շատ դեպքերում ցցային հիմքերի կիրառմամբ կրճատվում են հողային աշխատանքների ծավալը և բետոնի ծախսը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 171