Դույուլունչայ, Դյուլյունչայ, Դուգլյունչայ, Զանանաբ, Զինանաբ, Ռամիս, Ցղնա, Ուստուկ, Ուստուպ, Ուստուփ, գետակ ԱդրբեջանիՆախիջևանի Ինքնավար ՀանրապետությանՕրդուբադի շրջանում։։ Արաքսի ձախակողմյան վտակը։ Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռների։ Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռների հարավային հատվածի արևմտյան լանջերից, Ռամիս գյուղի մերձակա ձորակներից և մայր գետին միանում Օրդուբադի շրջանիԴաստակ գյուղից մի քանի կմ արևմուտք[1]։ Ունի 29 կմ երկարություն և հոսում է համանուն ձորահովտով։ Այն իր վերին հոսանքում Ռամիս գյուղի անունով կոչվել է նաև Ռամիսի, իսկ ստորին հոսանքում Դուգլին գյուղի անունով՝ Դուգլինի գետ[2]։