Jump to content

Ցղնայի ծխական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցղնայի ծխական դպրոց
ՏեսակԾխական դպրոց
Հիմնադրված է1860-1861 թվականներ
Լուծարված է1917 թվական
Աշակերտներ60-ից 90 (յուրաքանչյուր տարի)
ԵրկիրՌուսական կայսրություն

Ցղնայի ծխական դպրոց, հայկական ծխական կրթական հաստատություն Ռուսական կայսրության կազմում գտնվող Երևանի նահանգի Ցղնա գյուղում[1]։

Ծխական դպրոցը բացվել է 1860-1861 թվականներին։ 1885-1886, 1896-1905 թվականներին տարբեր պատճառներով փակվել է։ Կրթօջախը գործել է մինչև 1917 թվականը։ Դպրոցը կրթական գործունեություն է ծավալել Սուրբ Աստվածածին վանքի հյուսիսարևելյան կողմում կառուցված դպրոցի շենքում[1]։

Սկզբում եղել է միադաս, այնուհետև դարձել երկդասյա և երկսեռ դպրոց։ Յուրաքանչյուր տարի այն հաճախել են 60-ից 90 աշակերտ[1]։

Ցղնայի ծխական դպրոցում դասավանդել է Բաղդասար Քրիշչյանը, Բաղդասար Տեր-Օհանյանը, Բարդուղիմեոս Հարությունյանը և ուրիշներ[1]։

Ծխական դպրոցից բացի նույն շենքում 1896-1897 թվականներից մինչև 1905 թվականը գործել է նաև մեկ այլ պետական դպրոց[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 209։