Jump to content

Ցլի տուբերկուլյոզի հարուցիչ (M. bovis)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցլի տուբերկուլյոզի հարուցիչ (M. bovis)
Ցլի տուբերկուլյոզի հարուցիչ (M. bovis)
Գիտական դասակարգում
Թագավորություն Բակտերիաներ
Լատիներեն անվանում
Mycobacterium bovis


Միջինում M. bovis-ը կազմում է մարդու մոտ տուբերկուլյոզի հանդիպման դեպքերի 5%-ը։ Բացի այդ այն հանդիսանում է ռեկորդակիր իր հնարավոր տերերի քանակով՝ անջատել են 60 տեսակ կաթնասուններից։ Մարդու համար համաճարակաբանական վտանգ են իրենցից ներկայացնում խոշոր եղջերավոր անասունները, ուղտերը, այծերը, ոչխարները, խոզերը, շները և կատուները։ Հիվանդ կենդանիները արտազատում են միկոբակտերիաներին կաթի, մակրոտայի, մեզի և կղանքի հետ։ Մարդը վարակվում է հիվանդ կենդանու հետ շփվելիս, հում կաթ օգտագործելիս, իսկ ավելի հազվադեպ՝ վատ եփած միս օգտագործելիս։ Կարագում հարուցիչը կարող է պահպանվել մինչև 240 օր, պանրում՝ 200 օր։ Մարդկանց մոտ այս հարուցիչով վարակվելիս կա հակում դեպի բարդություններ՝ հիվանդության տարածում ամբողջ օրգանիզմով, բրոնխային մետաստազավորում։ M. bovis-ը ներկայացված է հաստ ցուպիկներով, նախընտրում է կուլտիվացման միկրոաէրոֆիլ պայմաններ և ավելի դանդաղ է աճում, քան Կոխի ցուպիկը։ Անջատում են այն նույն մեթոդներով, ինչ մարդուն բնորոշ միկոբակտերիաներին։ M. tuberculosis-ի հետ հիմնական տարբերվող մեթոդներն են նիացինային թեստը (բացասական է M. bovis-ի մոտ) և կենսաբանական մեթոդը ճագարների վրա (ճագարները կայուն են M. tuberculosis-ով վարակվելու նկատմամբ)։