Ցինխոֆեն
Արտաքին տեսք
| Նույնացուցիչներ | |
|---|---|
| CAS համար | 132-60-5 |
| PubChem CID | 8593 |
| DrugBank | DB13551 |
| CompTox Dashboard (EPA) | |
| ECHA InfoCard | 100.004.608 |
Ցինխոֆեն, ատոֆան, դեղամիջոց, որը նպաստում է միզաթթվի անցմանը հյուսվածքներից արյան մեջ և երիկամներով հեռացմանը։ Խթանում է նաև լեղու և ստամոքսահյութի արտազատումը։ Ունի ցավազրկող հատկություն։ Օգտագործվում է պոդագրայի բուժման նպատակով։ Հակացուցված է լյարդի, երիկամների, ալերգիական հիվանդությունների, ստամոքսի խոցի դեպքում։
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 159)։ |