Ցերեկային աստղեր (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցերեկային աստղեր

«Ցերեկային աստղեր» (ռուս.՝ «Дневные звёзды»), Օլգա Բերգգոլցի ինքնակենսագրական վիպակը Լենինգրադի շրջափակման ողբերգական օրերի մասին։ Ազատ ձևով գրված խոստովանական օրագիր է չափածո հատվածներով։ Առաջին խմբագրությունը հրատարակվել է 1955 թվականին, վերջնական խմբագրությունն ավարտվել է չորս տարի անց։ Գրքի երկրորդ մասը չի գրվել։

Հայրենական մեծ պատերազմի սկզբից Օլգա Բերգգոլցը մնացել է պաշարված Լենինգրադում և 1941 թվականի օգոստոսից աշխատել ռադիոյում։ Իր «Ցերեկային աստղեր» գրքում նա փորձել է իմաստավորել իր ճակատագիրը և այն համեմատել երկրի ճակատագրի հետ։ Վիպակի ողջ ընթացքում պաշարված քաղաքի բնակիչների մասին հեղինակի սեփական հիշողությունները միահյուսվում են մանկության, ընկերների և քաղաքի պատմության մասին քնարական հիշողությունների հետ։

Հրապարակումից կարճ ժամանակ անց վիպակը ճանաչվել է Բերգգոլցի գրական ստեղծագործության գագաթնակետ[1]։ 1966 թվականին ռեժիսոր Իգոր Տալանկինը գրքի մոտիվներով նկարահանել է «Ցերեկային աստղեր» ֆիլմը, որտեղ Օլգա Բերգգոլցի դերը կատարել է Ալլա Դեմիդովան։

2010 թվականի գարնանը՝ հեղինակի ծննդյան 100-ամյակին, լույս է տեսել «Օլգա։ Արգելված օրագիր» (ռուս.՝ «Ольга. Запретный дневник») գիրքը, որում միասին հավաքված են բանտային և շրջափակման տարիների օրագրերը, հազվագյուտ լուսանկարներ և փաստաթղթեր Մոսկվայի և Պետերբուրգի արխիվներից, ինչպես նաև հատվածներ «Ցերեկային աստղեր» գրքի այդպես էլ չավարտված երկրորդ մասից։

Վաղ հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1955 — Дневные звёзды: Автобиографическая повесть. — Л․: Сов. писатель, 1959. — 164 с.
  • 1960 — Дневные звёзды. — Л․: «Советский писатель», 1960. — 240 с.
  • 1960 — Дневные звёзды. — М.: Гослитиздат, 1960. (Роман-газета; № 15 [219])

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «БЕРГГОЛЬЦ • Большая российская энциклопедия - электронная версия». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 5-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Першин А. Блокадная легенда. // Газета «Вести Курортного района», № 8 за май 2010 года — С. 3.
  • Татьяна Горяева: «Мадонна блокады». «Российская газета», Федеральный выпуск № 6705 (134), 22.06.2015
  • Александр Ильич Рубашкин Голос Ленинграда. Ленинградское радио в дни блокады (Памяти Ольги Фёдоровны Берггольц). — СПб.: [www.petrocentr.ru/ «Петроцентр»], 2015. — (Писатели на войне, писатели о войне). — ISBN 978-5-91498-074-7
  • Берггольц О. Ф. Мой дневник. Т. 1: 1923—1929. — М.: Кучково поле, 2016. — 768 с.: 16 л. ил. — ISBN 978-5-9950-0581-0.
  • Берггольц О. Ф. Мой дневник. Т. 2: 1930—1941. — М.: Кучково поле, 2017. — 824 с.: 16 л. ил. — ISBN 978-5-9950-0765-4.