Բարտոլոմեո Ցեսի
Բարտոլոմեո Ցեսի իտալ.՝ Bartolomeo Cesi | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1556[1] |
Ծննդավայր | Բոլոնիա, Պապական մարզ |
Վախճանվել է | հուլիսի 11, 1629[1][2][3][…] (72 տարեկան) |
Մահվան վայր | Բոլոնիա, Պապական մարզ |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | մաներիզմ |
Bartolomeo Cesi Վիքիպահեստում |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բարտոլոմեո Ցեսի կատեգորիայում։ |
Բարտոլոմեո Ցեսի (օգոստոսի 16, 1556[1], Բոլոնիա, Պապական մարզ - հուլիսի 11, 1629[1][2][3][…], Բոլոնիա, Պապական մարզ), Բարոկկո ժամանակաշրջանի նկարիչ, ով աշխատել է Բոլոնյայի դպրոցում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվելով Բոլոնյայի ապահովված ընտանիքներից մեկում՝ նա ուսում է ստացել Ջովաննի Ֆրանչեսկո Բեզզոյի (Նոսադելլա) մոտ։ Բոլոնյայում, նա աջակցեց Բոլոնյայի տաճարի, Սան Պրոկոլոյի և Սանտո Ստեֆանոյի աշխատանքներին։ Համագործակցել է Լյուդովիկո Կարաչիի և Պրոսպերո Ֆոնտանայի հետ։ Նրա բարեպաշտ սթափության վրա մեծ ազդեցություն է թողել Բոլոնյայի կարդինալ Գաբրիելե Պալեոտի հետ ընկերական հարաբերությունները։ Նրա կենսագրական տվյալներն ընդգրկվում են Կառլո Չեզարե Մալվասիայի Felsina Pittrice (նկարիչ Ֆելսինա) աշխատությունում։
Ցեսին ճամփորդել է Հռոմ և այնտեղ աշխատել Սցիպիոնե Պուլզոնեյի հետ։ 1591 թվականին վերադառնալով՝ նա Կարթուսյան վանքի համար ստեղծեց Քրիստոսի կիրքը (Passion of Christ ) որմնանկարների շարքը։
Ցեսիի աշխատությունների շարքը | ||
---|---|---|
Գեթսեման | Խաչելություն | Ավանդադրում |