Jump to content

Ցանքերի խոնավապահովվածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ցանքերի խոնավապահովվածություն, բույսերի խոնավության պահանջի բավարարվածության աստիճանը ցանքերում։ Արտահայտվում է դաշտային խոնավունակության նկատմամբ հողի խոնավության տոկոսներով կամ արդյունավետ խոնավության պաշարներով (սովորաբար հողի 0-100 սմ շերտում)։ Ցանքերի խոնավապահովվածությունը որոշում են նաև որպես որոշակի մշակաբույսի վեգետացիայի շրջանում փաստացի գումարային գոլորշացման և բարենպաստ գումարային գոլորշացման (երբ ստեղծվում են ամենաբարձր բերրիության պայմաններ) հարաբերությամբ (%-ներով)։ Ցանքերի խոնավապահովվածությունը հաշվարկում են մշակաբույսերի զարգացման պայմանների գնահատման և բերքի ագրոօդերևութաբանային կանխատեսումների համար։ Հողում ջրի պաշարներ ստեղծելու համար կատարում են խոնավալիցքավորման ոռոգումներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։