Ցայտաղբյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պուլպուլակ Արցախյան ազատամարտի զոհված հայ ազատամարտիկների հիշատակին

Ցայտաղբյուր (նաև պուլպուլակ), Հայաստանում և Արցախի Հանրապետությունում տարածված հուշարձան աղբյուրի տեսակ[1]։ Ցայտաղբուրները հայկական մշակույթի խորհրդանիշներից մեկն են[2]։

Առաջին ցայտաղբյուրները (պուլպուլակները) Երևանի փողոցներում հայտնվել են 1920-ական թվականներին և ժամանակի ընթացքում դարձել են չափազանց մեծ ժողովրդականություն վայելող։ 

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պուլպուլակ» բառը կազմված է «պուլ-պուլ»-ից, որը ջրի ձայնի իմաստն ունի, և «ակ»-ից, որը նշանակում է «ջրի աղբյուր»[3][4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը հայտնի է իր ցայտաղբյուրներով։ Այս հուշարձան աղբյուրը, որն ավելի շատ հայերի շրջանում ընդունված է անվանել «Պուլպուլակ», տարածված է Հայաստանում և Արցախի Հանրապետությունում։ Մեկ մետր բարձրությամբ քարե այս հուշարձանները մեծ տարածում ունեն հատկապես Հանրապետության մայրաքաղաքում։ Երևանյան ցայտաղբյուրներն առանձնանում են իրենց ջրի սառնությամբ և քաղցրահամությամբ։ Ցայտաղբյուրի՝ «պուլպուլակի» վրա փորագրված գեղեցիկ քանդակները և նախշերը առանձնահատուկ տեսք են տալիս և ընգծում են քաղաքի հայկական բնավորությունը։ Երևանյան բակերը հենց սրանցով են առանձնանում Փարիզի, Մոսկվայի, Բեռլինի, Վաշինգտոնի բակերից։

Բակում ցայտաղբյուրի հայտնվելը կապված է որևէ նշանակալի իրադարձության հետ։ Սովորաբար այն կառուցում են, երբ մարդ է մահանում կամ ծնվում է նորը։ Այն, կարելի է ասել, խորհրդանշում է կյանքը և մահը, նորը և հինը, սկիզբը և ավարտը։

Տարբեր ավանդազրույցներ կան կապված ցայտաղբյուրի հետ։ Ցայտաղբյուրից ջուր խմելիս՝ մենք ակամա խոնարհվում ենք և հարգանքի նշան ենք ցույց տալիս այն մարդու նկատմամբ, ում պատվին կառուցվել է։

Յոթնաղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Յոթնաղբյուր» պուլպուլակը Հանրապետության հրապարակում։

Յոթնաղբյուրը Հանրապետության հրապարակի հայտնի ցայտաղբյուրի (պուլպուլակի) անվանումն է։ Դիզայնի հեղինակը նկարիչ-քանդակագործ Նուռն է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hayrapetyan, Varsine (2012 թ․ սեպտեմբերի 21). «Ջուրը կյանքի աղբյուր է... [Water is the source of life]». ArtsakhToday. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. Nikita Voronov (1984). Советская монументальная скульптура, 1960-1980 (Soviet Monumental sculpture, 1960-1980) (ռուսերեն). Iskustvo ("Искусство"). էջ 221.
  3. «Пулпулак (Pulpulak)» (ռուսերեն). Khachkar journal. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  4. «Useful information about Armenia». Armenian Travel Bureau. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.