Րաֆֆի Ինջեջիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Րաֆֆի Ինջեջիկյան
Ալմա մատերՄաքԳիլի համալսարան, Արևմտյան Օնտարիոի համալսարան և Ուորթոնի դպրոց

Րաֆֆի Ինջեջիկյան (անգլ.՝ Raffi Indjejikian, ), ամերիկահայ տնտեսագետ գիտնական, Միչիգանի համալսարանի Սթիվեն Մ. Ռոսի անվան բիզնես / գործարարության դպրոցի հաշվապահական հաշվառման պրոֆեսոր[1]։ Նրա հետազոտությունները հիմնականում ուղղված են մոդելների և տեսությունների մշակմանը, որոնք ի ցույց են դնում կառավարման հաշվապահական հաշվառման դերը որոշումների կայացման գործում՝ գործակալության տեսության հիման վրա[1]։

Ինջեջիկյանն ստացել է առևտրի բակալավրի և հանրային հաշվապահության մասնագետի դիպլոմ Մոնրեալի ՄաքԳիլ համալսարանից, MBA-ի աստիճան՝ Արևմտյան Օնտարիոյի համալսարանից և գիտությունների դոկտորի աստիճան՝ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի դպրոցից։ Նախքան 2000 թվականի սեպտեմբերին Միչիգանի համալսարանում լրիվ պրոֆեսորի պաշտոն ստանձնելը Ինջեջիկյանը 1992 թվականի հուլիսից մինչև 2000 թվականի օգոստոսը դոցենտի պաշտոն է զբաղեցրել Միչիգանի համալսարանում և Չիկագոյի համալսարանում։ Նա եղել է նաև համապատասխանաբար Չիկագոյի, Փենսիլվանիայի և ՄաքԳիլի համալսարանների ասիստենտ, հրահանգիչ և դասախոս[2]։

Երկաստիճան ֆինանսական հաշվետվություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաստիճան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ Րաֆֆի Ինջեջիկյանի հետազոտությունը վերաբերում է խորագիտակ և ոչ խորագիտակ օգտագործողների միջև եղած տարբերություններին։ Ոչ խորագիտակ օգտագործողները կարող են չունենալ համապատասխան գիտելիքներ ու տեխնոլոգիաներ, որպեսզի ի զորու լինեն վերլուծելու նման բարդ ֆինանսական զեկուցագրերն ու հաշվետվությունները։ Հետևաբար՝ խորագիտակ օգտագործողների համար ստեղծվում է մրցակցային առավելություն, մինչդեռ ոչ խորագիտակ օգտագործողերին բաժին է մնում «տեղեկատվական գերծանրաբեռնվածությունը»։ Երկաստիճան հաշվետվությունները կարող են վնասել ոչ խորագիտակ օգտագործողներին, հատկապես այն իրավիճակներում, երբ կարևոր տեղեկությունը վերացվում է կամ չափազանց շատ տեղեկություն է դուրս բերվում[3]։

Ինջեջիկյանի՝ որպես տնտեսագետ գիտնականի ուշադրության կենտրոնում են նաև պետական և մասնավոր կորպորացիաների գործադիր տնօրենների և ֆինանսական տնօրենների պարտականություններն ու նրանց տրվող փոխհատուցումները։ Իր մի շարք հոդվածներում նա ուսումնասիրել է, թե ինչպես են ընկերությունները նախագծում իրենց բոնուսային ծրագրերը ֆինանսական տնօրենի ու գործադիր տնօրենի համար և հակադրում այդ ծրագրերը որոշումների կայացմանը։ Այս հոդվածների համար հիմք հանդիսացած ուսումնասիրությունն իրականացվել է CPA-ի ամերիկյան ինստիտուտի անդամների հարցումների միջոցով։ Այդ հոդվածների հիմնական հետևություններն այն էին, որ բոնուսները հիմնված են գործադիր պաշտոնավարման երկարատևության, ընկերության մասշտաբայնության, արտադրանքի թողարկման վրա ծախսվող ժամանակի և կյանքի ցիկլի երկարության վրա։ Հոդվածներում ցույց է տրված նաև, որ հանրային ընկերությունները, մասնավոր ընկերությունների համեմատ, նվազեցրել են բոնուսների տոկոսը՝ հիմնվելով ֆինանսական հաշվետվությունների վրա, այնքանով, որքանով Սարբանես-Օքսլի ակտը ընկերություններին ավելի շատ անհանգստացրել է իրենց ֆինանսական հաշվետվությունների ամբողջականության առնչությամբ և մեծացրել է անհամապատասխանության ծախսերը[4][5]։

Ինչպես հնդիկ ճանաչված տնտեսագետ Նանդան, Ինջեջիկյանը նույնպես պնդում է, որ խթանման, խրախուսման հիմնախնդիրները պատասխանատվության հաշվառման կարևոր կողմն են։ Հաշվի առնելով Ratchet էֆեկտը՝ ավելի լավ կլինի, եթե երկու կողմերը՝ գործատուն ու աշխատողը,լ կարողանան պայմանավորվել բազմաժամկետ պայմանագրի շուրջ՝ առանց հետագա վերանայումների։ Վերլուծվում են պատասխանատվության կենտրոնի երկու կառույցներ. Համախմբված կառույցները ստեղծվում են, երբ ղեկավարները մի քանի ուղղությամբ են գործունեություն ծավալում։ Այդ կառույցները ենթադրում են ավելի փոքր ճեղքվածք, բայց համեմատական կատարողականի տեղեկատվության կորուստ։ Մասնագիտացված կառույցները նշանակում են, որ մենեջերները պատասխանատու են մեկ գործունեության համար՝ այդպիսով ապահովելով կատարողականի համեմատական տեղեկատվության ավելի բարձր մակարդակ, բայց նաև մատնանշման ավելի բարձր մակարդակ։ Մասնագիտացված կառույցներ ունեցող ընկերություններում կատարողականի գնահատումն ավելի տեղեկատվական է համեմատական չափումների կիրառման պատճառով[6]։

Հետազոտական հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • “Reply to Dynamic Incentives and Responsibility Accounting: A Comment” with Dhananjay Nanda, Journal of Accounting and Economics, August 2003.
  • “Executive Target Bonuses and What They Imply About Performance Standards” with Dhananjay Nanda, The Accounting Review, October 2002.
  • “Private Pre-Decision Information, Performance Measure Congruity and the Value of Delegation,” with Robert Bushman and Mark Penno, Contemporary Accounting Research, 2000, Vol. 17 No. 4.
  • “Dynamic Incentives and Responsibility Accounting,” with Dhananjay Nanda, Journal of Accounting and Economics, April 1999.
  • “Discussion of: Optimal Contracting, Accounting Standards and Market Structures” Contemporary Accounting Research, Summer 1999.
  • “Performance Evaluation and Compensation Research: An Agency Perspective, ” Accounting Horizons, June 1999.
  • “Earnings Announcements and Market Depth,” with Robert Bushman, Sunil Dutta and John Hughes, Contemporary Accounting Research, Vol. 14 No. 1 (Spring 1997).
  • “A Model of Two-Tiered Financial Reporting,” with Robert Bushman and Frank Gigler, Journal of Accounting Research, Supplement 1996.
  • “CEO Compensation: The Role of Individual Performance Evaluation,” with Robert Bushman and Abbie Smith, Journal of Accounting and Economics, Vol. 21 April 1996.
  • “Aggregate Performance Measures in Business Unit Manager Compensation: The Role of Intra-firm Interdependencies,” with Robert Bushman and Abbie Smith, Journal of Accounting Research, Supplement 1995.
  • “Voluntary Disclosures & Trading Behavior of Corporate Insiders,” with Robert Bushman, Journal of Accounting Research, Vol. 33 No. 2 Autumn 1995.
  • “Accounting Income, Stock Price and Managerial Compensation,” with Robert Bushman, Journal of Accounting and Economics, Jan./Feb./March 1993.
  • “Stewardship Value of Distorted Accounting Disclosures,” with Robert Bushman, The Accounting Review, October 1993.
  • “The Impact of Costly Information Interpretation of Firm Disclosure Decisions,” Journal of Accounting Research, Autumn 1991.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Faculty Profile of Raffi Indjejikian «Faculty Profile - Stephen M. Ross School of Business». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 24-ին.
  2. Curriculum Vitae, April 2005 http://www.bus.umich.edu/FacultyBios/CV/raffii.pdf
  3. “A Model of Two-Tiered Financial Reporting,” with Robert Bushman and Frank Gigler, Journal of Accounting Research, Supplement 1996.
  4. "CEO Compensation: The Role of Individual Performance Evaluation,” with Robert Bushman and Abbie Smith, Journal of Accounting and Economics, Vol. 21 April 1996.
  5. "CFO Fiduciary responsibilities and Annual Bonus Incentives," Journal of Accounting Research, Vol. 47 Sept 2009.
  6. “Dynamic Incentives and Responsibility Accounting,” with Dhananjay Nanda, Journal of Accounting and Economics, April 1999.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]