Տևրիկ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տևրիկ (այլ կիրառումներ)
Տևրիկ
Բնութագիր
Երկարությունմոտ 123 կմ
Գետաբերանի տեղակայումԵփրատ
Տեղակայում
Երկիր Թուրքիա

Տևրիկ, գետ Հայկական լեռնաշխարհում, Եփրատի աջ վտակը։ Սկիզբ է առնում Հյուսիսային Հայկական Տավրոսի համակարգի Թեջեր լեռնաշղթայի հարավային լանջերից (2 օժանդակներով)։ Երկարությունը մոտ 123 կմ է։ Հոսում է լայն հովտով և Տևրիկ (Դիվրիգ) քաղաքից արևելքում թափվում Եփրատ։ Սնումը ձնաանձրևային է, վարարումը՝ գարնանը։ Տևրիկի հովտով է անցնում Սվազ–Երզնկա երկաթուղին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։