Տրոպիկամիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրոպիկամիդ
Կլինիկական տվյալներ
Օգտագործման
եղանակներ
տեղային (աչքի կաթիլներ)
Նույնացուցիչներ
CAS համար1508-75-4
PubChem CID5593
DrugBankDB00809
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.014.673 Խմբագրել Վիքիդատայում
Քիմիական և ֆիզիկական տվյալներ
Մոլային զանգված284.353 g/mol

Տրոպիկամիդ, վաճառքային անունն է նաև Միդրիացիլ, դեղորայք, որն օգտագործվում է միդրիազ առաջացնելու համար, ինչն անհրաժեշտ է աչքը դիտելու համար[1]։ Հատկապես այն օգտագործվում է ակնահատակը դիտելու համար[2]։ Այն օգտագործվում է աչքի կաթիլների տեսքով[1]։ Ազդեցությունը առաջանում է օգտագործումից 40 րոպե հետո և տևում է մինչև 1 օր[1]։

Հաճախակի կողմնակի ազդեցություններից են տեսողության խանգարումը, բարձրացած ներակնային ճնշումը և լուսազգայնությունը[1] ։ Այլ հազվադեպ, բայց ծանր ազդեցություն է փսիխոզը, հատկապես երեխաների մոտ[1]։ Դեռ անհայտ է հղիների կողմից օգտագործելու դեպքում անվտանգ լինելը[3]։ Տրոպիկամիդը հակախոլիներգիկ բուժման հակամուսկարինային մասն է[1]։ Այն դարձնում է աչքի մկանները անընկալ նյարդային ազդակների նկատմամբ[1]։

Տրոպիկամիդը թույլ է տրվել օգտագործել ԱՄՆ-ում 1960 թվականին[1]։ Այն ԱՀԿ-ի հիմնական դեղերի ցուցակում է որպես ամենաանվտանգ և արդյունավետ դեղամիջոցներից մեկը[4]։ Արժեքը զարգացող երկրներում մոտ 4,19$-4,55$ է 15մլ սրվակի համար[5]։ ԱՄՆ-ում բուժման կուրսը արժի 25$-ից քիչ[6]։

Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Right eye was instilled with tropicamide, leading to mydriasis and therefore anisocoria (unequal pupil size)
Անիզոկորիա, որը առաջացել է տրոպիկամիդը միայն աջ աչքի վրա կաթեցնելու պատճառով

Տրոպիկամիդը հակամուսկարինային դեղամիջոց է, որը առաջացնում է կարճատև միդրիազ (բբի լայնացում) և ցիկլոպլեգիա[7]՝ աչքի կաթիլի տեսքով կիառվելու դեպքում։ Այն օգտագործում են ոսպնյակը, ծիածանաթաղանթը և ապակենման մարմինը ավելի լավ տեսանելի դարձնելու համար։ Իր կարճ ազդեցության շնորհիվ (4–8 ժամ) այն օգտագործվում է ակնահատակը դիտելու համար, բայց կարող է օգտագործվել նաև աչքի վիրահատություններից առաջ։ Կաթիլները օգտագործվում են նաև ուվեիտը բուժելու նպատակով՝ իջեցնելով սինեխիաների ռիսկը և թուլացնելով աչքի առաջային խցիկի բորբոքումը։

Տրոպիկամիդը օգագործվում է p-հիդրօքսիամֆետամինի հետ (վաճառքային անունը՝ Պարեմիդ), որը սիմպատոխթանիչ է։ Սիմպատոխթանիչը ուղղակիորեն խթանում է ծիածանաթաղանթը լայնացնող մկանը և այն նկատելիորեն լայնանում է։ ԱՄՆ-ում տրոպիկամիդի հետ որպես սիմպատոխթանիչ օգտագործվում է 2,5%-անոց ֆենիլէֆրինի հիդրոքլորիդի լուծույթ (Վաճառքային անունը ԱԿ-Դիլէյթ անգլ.՝ AK-Dilate):

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրոպիկամիդը մեծ մաս մարդկանց մոտ բարձրացնում է ներակնային ճնշումը։ Այն կարող է առաջացնել աչքի կարմրություն կամ կոնյուկտիվիտ (եղջերաթաղանթի բորբոքում) և աղոտ տեսողություն (պետք է հետևել հիվանդին, նա կարող է մեքենա վարել միայն դեղի ազդեցությունը վերանալու դեպքում)։ Տրոպիկամիդը հազվադեպ[8] կարող է առաջացնել գլաուկոմայի սրացում։ Սա հաճախ հանդիպում է աչքի նեղացած առաջային խցիկով մարդկանց մոտ։

Տրոպիկամիդը ավելի նախընտրելի է քան ատրոպինը, քանզի ատրոպինը ունի երկար կիսատրոհման պարբերություն, առաջացնում է երկարատև միդրիազ և տեսողության աղավաղում մինչև 1 շաբաթ։ Ատրոպինը մեծ քանակներով օգտագործվելու դեպքում կարող է լինել մահացու և մեծահասակների և երեխաների համար։

Տրոպիկամիդի համակարգային կողմնակի ազդեցությունները շատ հազվադեպ են։

Անօրինական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող ReDNet նախագծի, Ռուսաստանում տրոպիկամիդը օգտագործում են ներերակային, որպես ոչ թանկ թմրամիջոց[9]։ Այն հաճախ խառնում են հերոինի, մեթադոնի և այլ օփիոիդ դեղերի հետ՝ նրանց ազդեցությունը ուժեղացնելու նպատակով, երբ օգտագործվում են ներերակային[10]։

Ստերեոքիմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրոպիկամիդը ունի քիրալ կենտրոն և երկու էնանթիոմերներ։ Բուժական նպատակով օգտագործվողները ռացեմատներ են[11]։

Էնանթիոմերներ

CAS: 92934-63-9

CAS: 92934-64-0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Tropicamide». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 314. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. «Tropicamide ophthalmic Use During Pregnancy | Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 28-ին.
  4. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. 2015 թ․ ապրիլ. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. «Tropicamide». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. Hamilton R (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 415. ISBN 9781284057560.
  7. Manny RE, Hussein M, Scheiman M, Kurtz D, Niemann K, Zinzer K (2001 թ․ հուլիս). «Tropicamide (1%): an effective cycloplegic agent for myopic children». Investigative Ophthalmology & Visual Science. 42 (8): 1728–35. PMID 11431435. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
  8. Liew G, Mitchell P, Wang JJ, Wong TY (2006 թ․ հունվար). «Fundoscopy: to dilate or not to dilate?». BMJ (Clinical Research Ed.). 332 (7532): 3. doi:10.1136/bmj.332.7532.3. PMC 1325111. PMID 16399709.
  9. Bersani FS, Corazza O, Simonato P, Mylokosta A, Levari E, Lovaste R, Schifano F (2013). «Drops of madness? Recreational misuse of tropicamide collyrium; early warning alerts from Russia and Italy». General Hospital Psychiatry. 35 (5): 571–3. doi:10.1016/j.genhosppsych.2013.04.013. PMID 23706777.
  10. Krokodil: The drug that eats junkies Արխիվացված 2017-09-22 Wayback Machine
  11. Rote Liste (German). Vol. 57. Frankfurt/Main: Rote Liste Service GmbH. 2017. էջ 224. ISBN 978-3-946057-10-9. «Arzneimittelverzeichnis für Deutschland (einschließlich EU-Zulassungen und bestimmter Medizinprodukte)»{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրոպիկամիդ» հոդվածին։