Jump to content

Տրեպել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրեպել, (գերմ Treepl, Հյուսիսային Աֆրիկայի Tripoli - Տրիպոլի քաղաքի անվամբ), փխրուն կամ թույլ ցեմենտացված, շատ թեթև, նուրբ ծակոտկեն օպալային նստվածքային ապար։ Ֆիզիկաքիմիական հատկություններով տրեպելը նման է դիատոմիտին, սակայն պարունակում է փոքր քանակությամբ օրգանական մնացորդներ կամ լրիվ զուրկ է դրանցից։ Գույնը՝ սպիտակ, գորշ, կարմիր, սև։ Կարծրությունը՝ 1-3, խտությունը՝ 2000-3000 կգ/մ3, ծակոտկենությունը՝ 60,2-64%։ Ծագումը, հավանաբար, կենսաքիմական է։ Տրեպելի կուտակումները հայտնի են կավճի հասակի ծովային, սակավ՝ պողեոգենի և քարածխային ժամանակաշրջանի նստվածքներում։ Օգտագործվում է որպես ֆիլտրող, հղկող, շինարարական նյութ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։