Տրանսդուկցիա (գենետիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տրանսդուկցիաից)

Տրանսդուկցիա (լատին․՝ transductio – տեղաշարժ), վիրուսի միջոցով գենետիկական նյութի տեղափոխումը մի բջջից մյուսը, հանգեցնում է ընդունող բջջի ժառանգական հատկությունների փոփոխության։ Տրանսդուկցիայի երևույթը հայտնաբերել են ամերիկացի գիտնականներ Զ․ Լեդերբերգը և Ն․ Ցինդերը (1952)։ Բակտերիային հատուկ վիրուսները՝ բակտերիոֆագերը, վեգետատիվ բազմացման պրոցեսում ունակ են պատահաբար վերցնելու և այլ բջիջներ տեղափոխելու իրենց քայքայած բակտերիաների ԴՆԹ–ի ցանկացած հատվածներ (ընդհանուր կամ ոչ առանձնահատուկ տրանսդուկցիա)։ Որոշ բակտերիոֆագեր, կախված բակտերիայի 4-րդ քրոմոսոմում իրենց տեղադրությունից, ունակ են տեղափոխել բակտերիայի ԴՆԹ–ի միայն որոշակի գեներ (սահմանափակ կամ առանձնահատուկ տրանսդուկցիա)։ Տեղափոխված գենետիկական նյութը կարող է մնալ ֆագի ԴՆԹ–ի կազմում կամ անցնել այլ բջիջ և հետագայում քայքայվել կամ մտնել ընդունող բջջի ԴՆԹ–ի կազմի մեջ։ Տրանսդուկցիայի երևույթը լայնորեն օգտագործվում է բակտերիաների քրոմոսոմների գենետիկական քարտեզներ կազմելու ժամանակ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 79