Տրայկո Վելյանոսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տրայկո Վելյանոսկի
մակեդոներեն՝ Трајко Вељаноски
Ewa Kopacz Trajko Veljanowski Bogdan Borusewicz Conference of Speakers of EU Parliaments Warsaw 2012.jpg
Տրայկո Վելյանոսկին (մեջտեղում) Լեհաստանի Հանրապետության Սեյմում (2012)
Դրոշ
Մակեդոնիայի Ազգային ժողովի նախագահ
Դրոշ
21 հունիսի, 2008 - այժմ
Նախորդող Լյուբիշա Գեորգիևսկի
 
Կուսակցություն՝ Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն-Դեմոկրատական կուսակցություն հանուն Մակեդոնիայի ազգային միասնության
Կրթություն՝ Սկոպյեի համալսարանի Յուստինիանոս I-ի անվան իրավաբանության ֆակուլտետ
Մասնագիտություն՝ փաստաբան
Ազգություն մակեդոնացի
Ծննդյան օր նոյեմբերի 2, 1962 (58 տարեկան)
Ծննդավայր Հյուսիսային Մակեդոնիա Սկոպյե
Մակեդոնիա
Քաղաքացիություն Flag of North Macedonia.svg Հյուսիսային Մակեդոնիա

Տրայկո Վելյանոսկի (մակեդոներեն՝ Трајко Вељаноски, ծնվել է՝ 2 նոյեմբերի, 1962, Սկոպյե, Մակեդոնիա), մակեդոնացի քաղաքական գործիչ։ Մակեդոնիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ 2008 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրայկո Վելյանոսկին ծնվել է 1962 թվականի նոյեմբերի 2-ին Սկոպյե քաղաքում։ Ավարտել է Սկոպյեի համալսարանի Յուստինիանոս I-ի անվան իրավաբանության ֆակուլտետը 1988 թվականին։

1988 թվականից մինչ 1999 թվականն աշխատել է որպես փաստաբան[1]։ 1999-2001 թվականներին որպես քարտուղարի տեղակալ աշխատել է Մակեդոնայի արդարադատության նախարարությունում։ 2001 թվականից մինչ 2002 թվականը եղել է արդարադատության նախարարի տեղակալ։ 2003-2006 թվականներին նորից աշխատել է որպես փաստաբան։

2006 թվականի հուլիսին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ ընտրվել է Մակեդոնիայի ազգային ժողովի անդամ ՄՆՀԿ-ԴԿՀՄԱՄ (Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն-Դեմոկրատական կուսակցություն հանուն Մակեդոնիայի ազգային միասնության, մակեդոներեն՝ Внатрешна Македонска Револуционерна Организација - Демократска Партија за Македонско Национално Единство) կուսակցության կողմից։ Հաջորդ ընտրությունների ժամանակ՝ 2008 թվականի հունիսին, կրկին ընտրվում է Ազգային ժողովի անդամ։ Առաջին նստաշրջանի ընթացքում՝ 2008 թվականի հունիսի 21-ին, ընտրվել է Մակեդոնիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրայկո Վելյանոսկին ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Biography of Trajko Veljanovski»։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-09-ին։ Վերցված է ապրիլի 23, 2011 
  2. «Biography of Trajko Veljanoski»։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-09-ին։ Վերցված է ապրիլի 23, 2011