Ստատիկ տիպավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստատիկ տիպավորում, ծրագրավորման լեզուներում լայն կիրառություն ունեցող հնարք, որի դեպքում փոփոխականը, ենթածրագրի պարամետրը կամ ֆունկցիայի վերադարձրած արժեքը կապվում են տիպի հետ դրանց հայտարարման ժամանակ։ Դրանց տիպերը չեն կարող փոփոխվել (փոփոխականը կամ պարամետրը կարող են ընդունել, իսկ ֆունկցիան՝ վերադարձնել միայն այդ տիպի արժեք։ Ստատիկ տիպավորմամբ լեզուներ են Ada-ն, C++-ը և Pascal-ը։

Ստատիկ տիպավորման հնարքին հակադասվում է դինամիկ տիպավորումը։