Տվեր (կինոթատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տվեր
Տեսակկինոթատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՏվեր և Q4381221?
Հիմնադրման ամսաթիվ2003

Տվեր, Տվեր քաղաքի կինոթատրոն և ժամանցային մշակութային կենտրոն, հիմնադրվել է 2003 թվականի սկզբին։ Լավագույն կինոթատրոն կոչման համար քաղաքային մակարդակով մրցակցում է «Զվեզդա» կինոթատրոնի հետ։ Քաղաքի ամենահին դահլիճներից մեկն է, պարբերաբար անցկացվում են քաղաքային կինոփառատոներ։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը, ուր տեղակայված է թատրոնը, կառուցված է դասական ոճով, այն գտնվում է Պրոլետարի մարզի տարածքում։ Կինոթատրոնի հասցեն է Լենինի պողոտա, տուն № 10: Կինոթատրոնում կա մեկ կինոդահլիճ, որն ունի 209 տեղ, ըստ հանդիսատեսների կարծիքների այն քաղաքում համարվում է լավագույնը[1][2], հարմարավետության առումով համեմատելի է «Զվեզդա» կինոթատրոնի հետ[3]։ Այս երկու կինոթատրոններում են անցկացվել մի շարք ֆիլմերի պրեմիերաներ, ինչպիսիք են՝ «Տարաս Բուլբա»[4], Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 2[5]։ Ամսական միջին ընդունելությունը կազմում է 12 000 մարդ։

Կինոթատրոնի էկրանի անկյունագիծը կազմում է 10,5 մետր, ինչը համարվում է ամենամեծը քաղաքում։ Դահլիճի հագեցած է Dolby Digital Surround EX սարքավորումներով։ Բացի կինոթատրոնի դահլիճից շենքում կան այլ ենթակառուցվածքներ՝ սրճարան, գիշերային ակումբ, բիլիարդի սրահ և խաղային կենտրոն։

Կինոթատրոնը բազմիցս օգտագործվել է փառատոների անցկացման համար, կինոյի հետ կապված՝

  • «Աստղահույլ» կինոփառատոն՝ Ռուսաստանի ամենամյա փառատոներից ամենահինն է։ «Տվեր» կինոթատրոնը երկար տարիներ համարվում է այդ կինոփառատոնի հրապարակը[6]։
  • «Սքայլայն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ ԱՄՆ-ի հետ ժամանակային տարբերության պատճառով 2010 թվականի նոյեմբերի 10-ին Տվեր կինոթատրոնում տեղի է ունեցել այդ ֆիլմի համաշխարհային պրեմիերան։ Ֆիլմի ցուցադրությունը Ռուսաստանում մեկնարկել է նոյեմբերի 11-ին, իսկ ԱՄՆ-ում՝ նոյեմբերի 12-ին[7]։

Ներկա ժամանակում կինոթատրոնը փակ է, նրա փոխարեն գտնվում է «Դիքսի» խանութը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Кинотеатр Тверь». Афиши России — Страница кинотеатра. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  2. «Кинотеатр "Тверь"». Клуб друзей РР. Русский репортёр. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. Елена Кулагина Кинотеатр нашего времени : Газета «Тверская Жизнь». —Тверь, 2010. — В. 15 ноября.
  4. «Фильм «Тарас Бульба» можно посмотреть в кинотеатрах «Звезда» и «Тверь»». Новости. Тверская ГТРК. 2 апреля 2009 года. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.
  5. Гарри Поттер пришел в Тверь
  6. «Программа XV Международного фестиваля актеров кино «Созвездие» и праздника «День города-2007»». День города. Тверской областной еженедельник «Караван + я» — Список мероприятий. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.(չաշխատող հղում)
  7. Громов, Александр (2 ноября 2010 года). «Мировая премьера масштабного фантастического экшна «Скайлайн» состоится в «Твери»». Культура. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.