Պղտորաչափություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տուրբինդիմետրիաից)

Պղտորաչափություն (հունարեն՝ veqpo£-ամպ և մետրիա), միջավայրում դիսպերսված մասնիկների ցրած լուսային հոսքի (տեսանելի կամ ուլտրամանուշակագույն) ինտենսիվության չափման եղանակների համալիր, որը հնարավորություն է տալիս որոշել մասնիկների մեծությունը, ձևը, կոնցենտրացիան, գազերի, հեղուկների և թափանցիկ պինդ նյութերի պղտորության աստիճանը։

Կարևորությունն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիսպերսված մասնիկների վրա ընկնող լույսի ցրումը հայտնի է որպես Տինդալի էֆեկտ։ Մասնիկներից անդրադարձող ցրված լույսի բնույթը կախված է մասնիկների չափերի և ընկնող լույսի ալիքի երկարության հարաբերությունից։ Եթե մասնիկի չափսը ալիքի երկարության 0,1 մասից փոքր է, ապա լույսի ցրումը տարածության մեջ զուգաչափ է՝ ռևլևյանցրում։ Լույսի ցրումը մեծ մասնիկներից ավելի ուժեղ է, բայց ոչ հավասարաչափ՝ այն մեծ է ընկնող լույսի ճառագայթի շարժման ուղղությամբ։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պղտորաչափության միջոցով դիսպերս ֆազի կոնցենտրացիան որոշելու հնարավորությունը օգտագործվում է վերլուծական քիմիայում։ Պղտորաչափական վերլուծությունը քանակական վերլուծության մեթոդ է, որը կիրառվում է պղտոր կամ արհեստական որ են պղտորեցված լուծույթների կոնցենտրացիան (C) որոշելու համար։

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտվող լուծույթում ցրված լույսի ինտենսիվությունը (I) չափում են պղտորաչափի օգնությամբ, կոնցենտրացիան որոշում I-КС կախումն արտահայտող աստիճանավորման կորով։ Օրինակ՝ ջրում սուլֆատ իոնների պարունակությունը որոշելու համար ավելացնում են ВаСЬ-ի լուծույթ և չափում ստացված կախույթի (BaSO4) լուսացրումը։

Եղանակը կիրառելի է լուծույթում հետազոտվող նյութի 10−5-10−4 % պարունակությունների դեպքում և օգտագործվում է նավթանյութերի պարունակությունը ջրում որոշելու, դեղանյութերի, սննդանյութերի և այլ նյութերի վերլուծության համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 338