Տուն փոքր խորանարդիկներից
Արտաքին տեսք
Տուն փոքր խորանարդիկներից ճապ.՝ つみきのいえ | |
|---|---|
![]() | |
| Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
| Ժանր | ընտանեկան ֆիլմ և դրամա |
| Ռեժիսոր | Kunio Katō? |
| Սցենարիստ | Ken'ya Hirata? |
| Երաժշտություն | Kenji Kondō? |
| Օպերատոր | Kunio Katō? |
| Խմբագիր | Kunio Katō? |
| Երկիր | |
| Լեզու | ճապոներեն |
| Ընկերություն | Robot Communications? |
| Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
| Տևողություն | 12 րոպե |
| Թվական | 2008 |
| Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար |
| Պարգևներ | |
«Տուն փոքր խորանարդիկներից» (つみきのいえ, ցումիկի նո իէ), ճապոնական կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ, որ ստեղծվել է ռեժիսոր Կունիո Կատոյի կողմից 2008 թվականին[2]։ Արժանացել է «Օսկարի» մրցանակի 2009 թվականին։ Ծերունուն հնչյունավորել է Մասամի Նագասավան։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմի գլխավոր հերոսը միայնակ ծերունի է։ Քանի որ ջրի մակարդակը նրա տան շուրջն անընդհատ բարձրանում է, այրի տղամարդն ստիպված է կառուցել նորանոր տներ՝ մեկը մյուսի վրա։ Մի օր նա սուզվում է ջրի մեջ, որպեսզի գտնի ծխամորճը ստորին հարկերում, որոնցից յուրաքանչյուրը պահպանում է իր հիշողությունների մի մասը։ Այս պատմությունը մտորումների, հիշողության, ընտանիքի և մենակության մասին է։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար (2008)[3],
- Օսկար – Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ (2009)[4],
- Japan Media Arts Festival – Գրան պրի անիմացիայի բաժնում[5],
- Հիրոսիմայի անիմացիայի միջազգային փառատոնի մրցանակ[6],
- LA Shorts Fest – Լավագույն անիմացիա[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.oscars.org/oscars/ceremonies/2009
- ↑ «Տուն փոքր խորանարդիկներից» մուլտֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Official website — Annecy International Animated Film Festival and Market». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
- ↑ Tsumiki no ie (2008) — Awards
- ↑ «2008 Japan Media Arts Festival Awards». Japan Media Arts Plaza, Agency for Cultural Affairs. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 1-ին.
- ↑ «HIROSHIMA 2008(12) Aug.7-11 Venue : Aster Plaza». HiroAnim.org. Hiroshima International Animation Festival. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «La Maison en Petits Cubes». Short Film Central (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տուն փոքր խորանարդիկներից» մուլտֆիլմը Anime News Network կայքում
- La Maison en Petits Cubes(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|
