Տուժանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տուժանք (տուգանք, տույժ), օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը՝ պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում՝ ներառյալ կատարման կետանցի դեպքում։ Տուժանք վճարելու պահանջով պարտատերը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվել։

Տուժանքի մասին համաձայնությունը պետք է կնքվի գրավոր՝ անկախ հիմնական պարտավորության ձևից։ Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է տուժանքի մասին համաձայնության անվավերության։ Եթե վճարման ենթական տուժանքն ակնհայտորեն անհամաչափ է պարտավորության խախտման հետևանքներին, դատարանն իրավունք ունի պակասեցնել այն։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]