Տոննա-կիլոմետր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տոննա-կիլոմետր, երկաթուղային, գետային, ավտոմոբիլային, օդային, սայլային տրանսպորտի բեռնաշրջանառության, ինչպես նաև շարժակազմի կատարած փոխադրական աշխատանքի չափման միավորը։ Տարբերում են տարիֆային տոննա-կիլոմետր, որ որոշվում է տարիֆային (որպես կարգ՝ ամենակարճ) տարածությամբ, և շահագործական տոննա-կիլոմետր, որը որոշվում է փաստացի անցած տարածությամբ։ Վերջինս իր հերթին ստորաբաժանվում է նետո և բրուտո տոննա-կիլոմետրի։ Նետո տոննա-կիլոմետրերի քանակը որոշվում է փոխադրվող տարավորված բեռի (տոննաներով), իսկ բրուտո տոննա-կիլոմետրրերը՝ դրան ավելացրած նաև փոխադրամիջոցի կշռի և հեռավորության (կմ-ներով) արտադրյալով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։