Տոմատախյուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տոմատախյուս, պատրաստում են հասած պոմիդորից տրորելով և եփաթանձրացնելով 2-3 անգամ։ Տոմատի մածուկից տարբերվում է չոր նյութերի քիչ պարունակությամբ (12-20 %)։

Պարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոր նյութերի 20 % խտության դեպքում տոմատախյուսը պարունակում է միջին հաշվով 11,8 % շաքար, 1,8 % օրգանական թթուներ, 26 մգ % C վիտամին, 1,8 մգ % կարոտին (A նախավիտամին)։ Տոմատախյուսը օգտագործում են նույն նպատակով, ինչ տոմատի մածուկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։