Տողանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տողանց , բանաստեղծության մեջ իմաստային-շարահյուսական և ռիթմականական-արտասանական միավորների չհամընկնելու դեպքում առաջանում է տողանց, այսինքն` տվյալ տողում սկսված բառակապակցության մի մասը տեղափոխվում է հաջորդ տողը, և իրար հետ սերտորեն առնչվող բառերի միջև ռիթմական-արտասանական դադար է սկսվում։ Տողանցի միջոցով բանաստեղծն ընդգծում է դադարով իրարից բաժանված բառերը և նրանց հաղորդում լարված զգացմունքային երանգ։ Տողանցներն ավելի բնորոշ են այն դեպքում, երբ նկարագրվում որևէ լարված իրադրություն, վիճակների սուր անցում, հոգեկան խռովահույզ վիճակ.

Սի'րտ իմ, սպասի'ր, գուցե արշալույս
Ողջունե երկինք, գուցե մանուշակ
Շաղ տա բյուրեղներ, գուցե մի նոր լույս
Հալածե մութը, գուցե հաղթանակ
Տանիս կռվի մեջ-մի' հուսահատվիր։
(Ավ. Իսահակյան)

[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան