Տյումմալի Սայնյասոն
Տյումմալի Սայնյասոն | |
Կուսակցություն՝ | Լաոսի Ժողովրդական Հեղափոխական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Թհերավադա |
Ծննդյան օր | մարտի 6, 1936[1] (88 տարեկան) |
Ծննդավայր | Attapư̄, Ֆրանսիական Լաոս, Ֆրանսիական Հնդկաչին |
Քաղաքացիություն | Լաոս |
Ամուսին | Keosaychay Sayasone? |
Պարգևներ | |
Տյումմալի Սայնյասոն[3] (լաոս.՝ ຈູມມະລີ ໄຊຍະສອນ, մարտի 6, 1936[1], Attapư̄, Ֆրանսիական Լաոս, Ֆրանսիական Հնդկաչին), լաոսացի պետական, քաղաքական և ռազմական գործիչ։ 2006-2016 թվականներին Լաոսի նախագահը և Լաոսի Ժողովրդա-հեղափոխական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղարը։ Գեներալ-լեյտենանտ է:
2006 թվականի մարտի 26-ին Ժողովրդա-հեղափոխական կուսակցության VIII համագումարում ընտրվել է գլխավոր քարտուղար։ Նախքան այդ, Տյումմալի Սայնյասոնը եղել է երկրի պաշտպանության նախարարն ու վարչապետը։ 2006-ի հունիսի 8-ին պաշտոնապես նշանակվեց նախագահ՝ փոխարինելով Կհամտայ Սիպհանդոնին։ Կուսակցության առաջնորդի պաշտոնը զբաղեցրել է մինչև կուսակցության X հանրագումարը, որն անցկացվել է 2016 թվականի հունվարին, որտեղ կուսակցության ղեկավարումը հանձնեց վարչապետ Բուննյան Վորաչիտին։ 2016 թվականի ապրիլի 20-ին Վորաչիտին հանձնեց նաև բարձրագույն պետական պաշտոնը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1936 թվականի մարտի 6-ին Ատտապի քաղաքում, Ֆրանսիական Լաոսում, գյուղական ընտանիքում 1954 թվականից մասնակցել է քաղաքացիական պատերազմին։ 1955 թվականին ընդունվեց Ժողովրդական կուսակցություն (1972-ից՝ Ժողովրդա-հեղափոխաական կուսակցություն)[4]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանձնանում է ցածր ձայնով։ Դրա վկայությունը մի զվարճալի դեպք է, երբ Լաոսի պատգամավորությունը նրա խոսքը խլացրեց թխվածքաբլիթների և քաղցրավենիքների փաթաթված ճարճատյունների մեջ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/201802/t20180228_328136.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ МИД России | 10/12/2011 | Лаосская Народно-Демократическая Республика
- ↑ «Сайнясон, Тюммали». ТАСС. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
- ↑ Lenta.ru: Из жизни: Делегация из Лаоса заглушила речь президента хрустом печенья