Տիքսատրոպիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիքսատրոպիա, թիքսատրոպիա, փոփոխություն, մեխանիկական ազդեցություններից քայքայված կառուցվածքը իզոթերմ պայմաններում վերականգնելու համակարգերի ունակություն։ Բնորոշ է կառուցվածքավոր դիսպերս համակարգերին, բարձրամոչեկուչային միացությունների հալույթներին ու խիտ լուծույթներին։ Հեղուկ համակարգերում, օրինակ, հոսքի ժամանակ տեղի է ունենում հեղուկի մածուցիկության խիստ նվագում, հոսքը դադարեցնելիս՝ մածուցիկության աստիճանական աճ մինչև նրա նախնական արժեքը։ Մածուցիկապլաստիկ միջավայրերում դեֆորմացիաներից փոքրանում է համակարգի ամրության սահմանը, դեֆորմացիաները վերացնելիս վերականգնվում է այդ սահմանի սկզբնական մեծությունը։ Բյուրեղական պոլիմերներում ու էլաստոմերներում հաջորդական «ծանրաբեռնում-հանգիստ» փուլերում տեղի է ունենում նյութի կաոուցվածքի դարձելի փոփոխություն՝ փոխվում է մակրոմոլեկուլի կոնֆորմացիան, քայքայվում ու վերականգնվում են ինչպես։ Կոագուլվող համակարգերում տիքսատրոպիան տեղի է ունենում շատ թույլ մեխանիկական ազդեցություններից, արագ քայքայվում է միջմոլեկուլային թույլ ուժերով պայմանավորված կառուցվածքը, որն արագ վերականգնվում է այդ ազդեցությունը վերացնելիս։ Այսպիսով, լայն առումով տիքսատրոպիան մածուցիկահոսուն կամ պլաստիկ համակարգերի արդյունարար մածուցիկության ժամանակավոր իջեցումն է համակարգերի դեֆորմացիաների հետևանքով, անկախ նրանցում տեղի ունեցող փոփոխությունների ֆիզիկ, բնույթի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 20