Տիեզերք. անձնական ուղևորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տիեզերք. անձնական ուղևորություն (անգլ.՝ Cosmos: A Personal Voyage), Կառլ Սագանի, Էնն Դուրյանի և Սթիվեն Սոթերի հեղինակած գիտահանրամատչելի վավերագրական սերիալ։ Սերիալի վարողն է Կառլ Սագանը։ Կազմված է տասներեք էպիզոդներից և նվիրված է տարբեր գիտական թեմաների՝ սկսած կյանքի ծագումից մինչև Տիեզերքում մարդկության տեղը։

Ի սկզբանե սերիալը հեռարձակվում էր PBS հեռուստաալիքով 1980 թվականին։ Ի լրացումը սերիալի լույս է տեսել «Տիեզերք» (1980) գիրքը։

1989 թվականին սերիալի իրավունքները ձեռք է բերվում Turner Home Entertainment ընկերության կողմից։ Հեռուստատեսությամբ հեռարձակման համար ժամային էպիզոդները կրճատվել են, ինչպես նաև նկարահանվել են էպիզոդների նախաբաններ, որոնց մեջ Կառլ Սագանը պատմում է սերիալի առաջին ցուցադրությունից հետո կատարած նոր բացահայտումների մասին։ Հետագայում նաև նկարահանվել է 14-րդ էպիզոդը՝ Թեդ Թյորների և Կառլ Սագանի 1-ժամանոց հարցազրույցը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]