Տիեզերական ազդեցություն (խաղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիեզերական ազդեցություն
Թողարկման թվական2000
ՊլատֆորմներJava Virtual Machine
Ժանրshoot 'em up?

Տիեզերական ազդեցություն, Նոկիա ընկերության կողմից թողարկված հեռախոսախաղ, որն առկա է լինում Նոկիա սարքերի մեջ։

Առաջին խաղը թողարկվել է 2000 թվականին Nokia 3310 հեռախոսի մեջ՝ ավելի ուշ տարածվելով նաև այլ մոդելների վրա, ներառյալ Nokia 3410, 5510 և 6310[1]։ Nokia 3310 մոդելի WAP-ով տարբերակները (3330 և 3350) և Nokia 3410 մոդելը հնարավորություն ունեին հեռախոսի WAP կապի միջոցով ներբեռնել լրացուցիչ խաղեր[2]։

Խաղի լոգոն թողարկվել է տարբեր սարքերի համար, այդ թվում՝ Nokia 3410[3]։

Խաղային գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղը «Վազիր և կրակիր» սերիայի կրակոցների խաղ է, և խաղացողը հնարավորություն ունի ազատորեն շարժվել հորիզոնական և ուղղահայաց ուղղություններով, բայց չի կարող բարձրացնել էկրանի ինքնաշարժման արագությունը։ Բոլոր մակարդակներում խաղացողը կարող է հավաքել լրացուցիչ կյանքեր կամ հատուկ զենքեր շնորհող համալրումներ[4]։

Տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի ուշ թողարկվել են սկզբնական խաղի շարունակությունները․

  • Տիեզերական ազդեցություն 2-ը, որն ստեղծվել է Nokia 3510-ի համար[5]։
  • Տիեզերական ազդեցություն+-ը, որն առաջին անգամ թողարկվել է Nokia 1100-ի մեջ[6]։
  • Տիեզերական ազդեցություն 303-ը հասանելի է J2ME հավելվածով որոշ սարքերի համար՝ սկսած Nokia 7210-ից։
  • Տիեզերական ազդեցության էվոլյուցիան, որը հատուկ ստեղծվել է Սիմբիան S60-ով աշխատող Nokia 7650 մոդելի մեջ[7]։
  • Տիեզերական ազդեցության էվոլյուցիա X, որն ունեցել է երկու տարբերակ՝ առաջինով աշխատում էին բացառապես N-Gage Classic և N-Gage QD մոդելները, իսկ երկրորդն ստեղծված էր Սիմբիան S60-ի երկրորդ թողարկման սարքերի համար[8]։
  • Տիեզերական ազդեցություն լայթ, որն ստեղծվել է Սիմբիան S60-ի երրորդ թողարկման համար․ առաջին խաղը ներառված է եղել Nokia N81 8GB մոդելում և թողարկվել է 2007 թվականի հոկտեմբերին[9]։
  • Տիեզերական ազդեցություն․ Կապպա հիմքով, թողարկվել է 2008 թվականին[10][11]։
  • Տիեզերական ազդեցություն․ ասուպների վահան, ստեղծվել է 2010 թվականին ֆիննական «Ռովիո» ընկերության կողմից Nokia N97 մոդելի համար և 3D գրաֆիկայով առաջին խաղն էր[12][13]։

Վերջերս խաղի նոր տարբերակներ են ստեղծվել համակարգիչների և Անդրոիդ օպերացիոն համակարգի համար[14]։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին խաղը հիշվում է որպես Նոկիա 3310 մոդելի ամենախաղացվող խաղերից մեկը[15][16]։ 2010 թվականին «Համակարգչային համացանց» ամերիկյան լրատվակայքն այն դասել է բոլոր ժամանակների «10 լավագույն հեռախոսախաղերի» շարքը[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Nokia 6310: sore thumbs».
  2. GSMONLINE.PL. «Nokia 3330 - oficjalny komunikat».
  3. «3410 Space Impact II». www.nokiamuseum.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
  4. 4,0 4,1 «The 10 greatest mobile games of all time». 2010 թ․ նոյեմբերի 4.
  5. «Nokia 3510 review - S21». www.s21.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
  6. «Space Impact+ Reviews, News, Descriptions, Walkthrough and System Requirements :: Game Database - SocksCap64».
  7. balky. «Nokia N-Gage, Recenzie, GamesWeb.sk». gamesweb.sk.
  8. 烽火连城, indienova.com. «Space Impact Evolution X - indienova GameDB 游戏库». indienova.com.
  9. «Nokia announces availability of 8GB N81 gaming phone».
  10. Buchanan, Levi (2007 թ․ օգոստոսի 29). «Space Impact Kappa Base Peek».
  11. «Nokia N-Gage - Space Impact: Kappa Base Game Review ~ goldfries». 2008 թ․ օգոստոսի 22.
  12. «Space Impact: Meteor Shield is out!». 2010 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.
  13. «Space Impact Meteor Shield launched!».
  14. «O.G. Nokia Mobile Classic 'Space Impact' Will Not Be Left Behind - Now Available for iOS». 2013 թ․ ապրիլի 18.
  15. «The iconic Nokia 3310 set to be relaunched».
  16. «Life before Smartphones – The Golden Age of Nokia 3310 - Edunation». 2017 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 21-ին.