Տիգրան Փաշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Փաշա
 
Մասնագիտություն՝ պետական ծառայող և քաղաքական գործիչ
Վախճանի օր հուլիսի 27, 1904(1904-07-27)
Քաղաքացիություն  Եգիպտոս

Տիգրան Փաշա (արաբ․՝ تكران باشا‎‎ (Dikran), - հուլիսի 27, 1904(1904-07-27)), հայկական ծագումով եգիպտական քաղաքական գործիչ։ Եղել է Եգիպտոսի արտաքին գործերի իններորդ նախարարը՝ այդ պաշտոնը վարելով 1891-ից 1994 թվականներին՝ միմյանց հաջորդած երեք վարչապետների օրոք։ Դավանանքով քրիստոնյա էր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրանը հզոր, ազդեցիկ պետական գործիչ Նուբար Փաշայի եղբորորդին էր (ըստ այլ աղբյուրների՝ փեսան էր[1]): Եվրոպական կրթություն էր ստացել, հիանալի տիրապետում էր ֆրանսերենին[2], իսկ արաբերենին ու թուրքերենին՝ ոչ այնքան լավ[3]։ 1865 թվականին հորեղբայրը նրան նշանակել է երկաթուղու վարչակազմի ղեկավար, 1878 թվականին՝ Նուբար Փաշայի վարչապետության օրոք նշանակվել է Նախարարների խորհրդի գլխավոր քարտուղարh[4]:

Տիգրան Փաշայի մտածելակերպն ու գործելակերպը կարելի է բնորոշել որպես ֆրանս-բյուզանդական։ Ընդ որում՝ հիմքը բյուզանդական էր, վերնաշենքը՝ ֆրանսիական[5]:

Ուշագրավ է, որ Եգիպտոսի վերջին խեդիվ (փոխարքա) Աբաս 2-րդ Հիլմին սկզբնապես ցանկացել է Տիգրան Փաշային վարչապետ նշանակել, սակայն երկրին իշխող բրիտանական կոնսուլը վերջինիս թեկնածությունը համարել է միանգամայն անցանկալի[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Jaroslav Valkoun, 2013
  2. «Tagebücher aus vier Weltteilen». www.projekt-gutenberg.org — Часть на странице: "Tigrane ist zirka 40, armenischer Christ, spricht gut Französisch...". Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 27-ին.
  3. «Obituary: Tigrane Pasha». The Times (London) (37465). 1904 թ․ օգոստոսի 5.
  4. Hunter, Robert (1999). Egypt under the khedives, 1805–1879: from household government to modern bureaucracy. AUC Press. էջեր 170, 208.
  5. Evelyn Baring, 2000

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Appletons' Annual Cyclopædia and Register of Important Events of the Year. — D. Appleton & Company, 1895. — С. 252.

United States Congress Congressional Record. — 1918. — С. 176.

Evelyn Baring Modern Egypt. Том 6. — Routledge, 2000. — С. 223. — 624 с.

Jaroslav Valkoun The British and Egypt in the 1890s(անգլ.). —BUDAPEST, 2013. — С. 243.