Տերամար մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տերամար մշակույթը, Տերամարները (անգլ. Terramare culture,գերմ. Terramare-Kultur, իտալ. Civiltà terramare) բրոնզե դարի հնագիտական մշակույթ է, որը գոյություն է ունեցել Հյուսիսային Իտալիայում` Պո գետի հովտում։ Ծաղկումը տեղի է ունեցել մ.թ.ա. երկրորդ հազարամյակի երկրորդ կեսին, ձևավորումը` մ.թ.ա. երկրորդ հազարամյակի առաջին կեսին` այն ցեղերի կողմից, որոնք եկել են Ալպերից։ Մեր օրերի հետազոտողները այն դասում են տվյալ ժամանակաշրջանի ազգակից եվրոպական մշակույթների խմբին` թաղման աճյունասափորների դաշտերի Մշակույթի, որի միջոցով Ապենինյան թերակղզի ներխուժեց թաղման նոր տեսակ` աճյունասափորային նեկրոպոլիսները։ Ենթադրվող կրողները` իտալիկների առաջին ալիքը, հավանաբար, լատինո–ֆալիսկյան լեզուների կրող ցեղերն են, որոնք տարբերվում էին տնտեսության վարման եղանակներով, արտադրության զարգացմամբ, առևտրով և յուրօրինակ ավան-ամրոցների կառուցմամբ։

Հետազոտության պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարավերջի հետազոտողները անվանեցին նոր, Պո գետի ավազնում հայտնաբերված հնագիտական մշակույթը դրա բնակչության ընդունված անվանմամբ` տերամարամ (իտալ.` terramare), որոնք, իրենց հերթին, կոչվել են տեղի սևահողերով հարուստ ոչ բարձր բլուրների անվանմամբ։ Նմանատիպ բլուրների կուտակումները հիմնականում ձևավորվել են աղբի մնացորդրենրի կույտերի հաշվին` բրոնզե դարի մարդկանց երկար ժամանակ ապրելու ընթացքում։ Բլուրների անվանումների նշանակությունը Էմիլիա շրջանի բարբառով` «սև/յուղոտ հող», թարգմանության մեկ այլ տարբերակի համաձայն` terra - «հող» և marna «մերգել»։ Երբեմն գիտական և գիտահանրամատչելի գրականությունում մշակույթի նշման համար կարող է կիրառվել ուղղակի «տերամարներ» բառը։ Ինչպես նաև ռուսալեզու գրականությունում բնակավայրերի անվանումը երբեմն տառադարձվում է որպես «տերամարե», և, համապատասխանաբար, մշակույթի անվանումը` «տերամարե մշակույթ»։

Անդրեածին տարբերակի հիմնավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էտրուսկների ծագման անդրեածին տարբերակի համաձայն` մ.թ.ա. VIII նրանց տարածումը Միջին և Հյուսիսային Իտալիայում հանդիսանում էր նախորդ Վիլլանովա մշակույթի բնական զարգացում։ Այդպիսի տեսություն շարադրվել է մ.թ.ա. I դարում Դիոնիսոս Հալիկարնասցու կողմից, բայց նրա կողմից բերված փաստերը կասկածներ են առաջացնում։ Հնէաբանական պեղումները վկայում են ժառանգության մասին, որն անցել է Վիլկլանովա I մշակույթից Վիլլանովա II մշակույթին` Հարավային Միջերկրածովի և Հունաստանի ապրանքների ներմուծմամբ մինչ օրիենտալիզացման ժամանակաշրջանը, երբ ծագեցին Էտրուրիայիում էտրուսկների դրսևորման առաջին վկայությունները։ Ներկա պահին Վիլլանովա մշակույթը ասոցացվում է ոչ թե էտրուսկների, այլ իտալիկների հետ։

Միգրացիոն տարբերակի հիմնավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ տեսության օգտին են խոսում Հերոդոտոսի աշխատությունները, որոնք առաջացել են մ.թ.ա. V դարում։ Ինչպես փաստում էր Հերոդոտոսը` էտրուսկները Լիդիայի գաղթականներ են, Փոքր Ասիայի շրջանից, տիրեններ կամ տիրսեններ, որոնք ստիպված են եղել լքել հայրենիքը սարսափելի անբերքատվության և սովի պատճառով։ Հերոդոտոսի կարծիքով դա տեղի է ունեցել գրեթե Տրոյական պատերազմին համընթաց։ Լեսբոս կղզուց Հելլանիկոսը փաստում էր պելասգների մասին ավանդությունը, որոնք ժամանել են Իտալիա և սկսել կոչվել տիրեններ։ Հենց այդ ժամանակ է փլուզվել միկենյան քաղաքակրթությունը և ընկել խեթերի թագավորությունը, այսինքն պետք է թվագրել տիրենների ծագումը սկսած մ.թ.ա. XIII դարից, կամ ավելի ուշ ժամանակահատվածում։ Հնարավոր է` այդ ավանդության հետ է կապված տրոյական հերոս Էնեի` դեպի արևմուտք փախուստի և հռոմեական պետության հիմնադրման մասին առասպելը, որը մեծ կարևորություն ուներ էտրուսկների համար։ Հերոդոտոսի վարկածը հաստատում են գենետիկ վերլուծության տվյալները, որոնք հաստատում են էտրուսկների ազգակցությունը Թուրքիայի բնակիչների հետ։

Մինչև XX դարի կեսերը «լիդիական տարբերակը» ենթարկվել է խիստ քննադատության, հատկապես լիդիական գրվածքների վերծանումից հետո. նրանց լեզուն ոչ մի կապ չուներ էտրուսկների հետ։ Սակայն գոյություն ունի մի տարբերակ, ըստ որի էտրուսկներին պետք է նույնացնել ոչ թե լիդիացիների հետ, այլ ավելի հին, Փոքր Ասիայի արևմուտքի մինչհնդեվրոպական բնկակչության, որոնք հայտնի են «պրոտոլուվիացիներ» անվամբ։ Այդ վաղ ժամանակաշրջանի էտրուսկների հետ Ա. Էրմանը նույնացնում էր լեգենդար տուրշա ցեղին, որն ապրել է արևելյան Միջերկրածովում և կատարել զավթողական հարձակումներ Եգիպտոսի ուղղությամբ (մ.թ.ա. XIII—VII դարերում)։

Տիտ Լիվիյը առաջարկում է մերձալպյան ցեղերից էտրուսկների հյուսիսային ծագման կիսալեգենդար տարբերակը։ Գաղթող հյուսիսային ցեղերի՝ Պրոտովիլլանովա մշակույթի կրողների ներխուժումը Ապենինյան թերակղզի ընդունվում է մասնագետների մեծամասնության կողմից։ Տվյալ վարկածի շրջանակներում էտրուսկ-ռասենները արյունակցական կապ են ունեցել ալպիական ռետերի հետ, և այդ դեպքում թույլատրելի է նրանց դիտարկել որպես տեղաբնիկներ, Կենտրոնական Եվրոպայի մինչհնդեվրոպական բնակչություն, որը տարբեր ժամանակաշրջաններում իր մեջ է ներառել նախկին մշակութային և էթնիկ տարրեր Սարդինիայից, և, հնարավոր է, Փոքր Ասիայից։

Ա. Ի. Նեմիրովսկու կարծիքով՝ էտրուսկենրի՝ Փոքր Ասիայից դեպի Իտալիա գաղթի միջժամանակային կետ կարելի է համարել Սարդինիան, որտեղ մ.թ.ա. XV դարից գոյություն է ունեցել էտրուսկներին խիստ նման, բայց անգիր՝ նուրագների շինարարների մշակույթը։

Կոմպլեքսային տարբերակի հիմնավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ աղբյուրների նյութի և հնէաբանության տվյալների հիման վրա կարելի է եզրակացնել այն մասին, որ էտրուսկների ծագումնաբանությունում մասնակցություն են ունեցել նախապատմական միջերկրածովյան միության հնագույն տարրերը Արևելքից Արևմուտք շարժման սկզբի ժամանակաշրջանում մ.թ.ա. IV—III հազարամյակներում, ինչպես նաև գաղթականների ալիքը Սև և Կասպից ծովերի արելաից մ.թ.ա. II հազարամյակում. էտրուսկյան ընդհանրության ձևավորման ընթացքում հանդիպել են էգեյան և էգեյաանատոլիական վտարանդիների հետքեր։ Որպես այդ ամենի հաստատում բերվում են Լեմոնսում (Էգեյան ծով) կատարված պեղումների արդյունքները, որտեղ հանդիպել են էտրուսկյան լեզվի քերականական կազմին մոտ գրություններ։

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էտրուրիայի ճշգրիտ աշխարհագրական տեղադիրքը որոշելը գրեթե անհնար է։ Էտրուսկների պատմության և մշակույթի սկիզբը դրված է Տիրենեյան ծովի շրջանում և սահմանափակված է Տիբր և Առնո գետերի ավազանով։ Երկրի գետային ցանցի մեջ են մտել նաև Ավենցիա, Վեսեդիա, Ցեցինա, Ալուզա, Ումբրո, Օզա, Ալբինիա, Մարտա, Մինիո, Արո գետերը։ Լայն գետային ցանցը պայամաններ է ստեղծել հողագործության համար, ճահճացած հատվածներով ծանրաբեռնված մի շարք տեղերով։ Հարավային Էտրուրիան, որի հողերը հաճախ հրաբխային ծագում ունեին, ուներ ընդարձակ լճեր՝ Ցիմինյան, Ալսիեթյան, Ստատոնենյան, Վոլսինյան, Սաբատինյան, Տրազիմենյան։ Երկրի տարածքի կեսից ավելին զբաղեցնում էին լեռները և բլուրները։ Ըստ նկարազարդումների և ռելիեֆների կարելի է ենթադրել տարածաշրջանի ֆլորայի և ֆաունայի բազմազանության մասին։ Էտրուսկները մշակում էին կիպարիս, միրտ, նռնենի, որը Իտալիա է բերվել Կարթագենից /նռան պատկերը հանդիպում է էտրուսկների առարկաների վրա մ.թ.ա. VI դարում։