Տեսաուժեղացուցիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տեսաուժեղացուցիչ, լամպային կամ կիսահաղորդչային լայնաշերտ ուժեղացուցիչ, որը կիրառվում է հեռուստատեսային, ռադիոլոկացիոն, օսցիլոգրաֆային և այլ հարմարանքներում՝ տեսաազդանշանները էլեկտրոնաճառագայթային խողովակ մատուցելուց առաշ ուժեղացնելու համար։ Հաճախականությունների թողարկման շերտը մինչև 10 Մհց է։ Հաճախականության բնութագիրը ճշգրտելու (բարձրացնելու) նպատակով փոքր ակտիվ դիմադրություն ունեցող բեռնվածքին միացնում են ինդուկտիվության կոճեր և կոնդենսատորներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 655